Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒՀԻՆ ԽՓԵԼ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ

$
0
0

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒՀԻՆ ԽՓԵԼ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ

Մոտ մեկ շաբաթ առաջ իր դիմումի համաձայն մոտ մեկ  ազատվել է աշխատանքից Երեւանի թիվ 18 մանկապարտեզի դաստիարակչուհիներից մեկը` Ժենյա Հակոբյանը: Այս ազատումը հանրության ուշադրության կ"նտրոնում չէր հայտնվի, եթե դաստիարակի ազատման պատճառը երեխային հարվածելն ու վիրավորելը չլիներ:

Վերոնշյալի հետ կապված պարզաբանումներ փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից, քանի որ վերոնշյալ մանկապարտեզը իրենց ենթակայության ներքո է:

- Մենք ահազանգը ստացել ենք մանկապարտեզի սաներից մեկի ծնողներից: Ահազանգից հետո մենք անմիջապես գնացինք մանկապարտեզ, այնպիսի ժամին, որ ծնողները երեխաներին տուն են տանում: Իմացանք, որ դաստիարակը մի անգամ խփել եւ վիրավորել էր եխաներից մեկին, չեմ ասի, ինքնասիրությունն է վիրավորել, սակայն օգտագործել է սատկել բառը: Նա իր քայլը պատճառաբանեց նրանով, որ նյարդայնացած է եղել, սակայն դաստիարակը նյարդայնանալու իրավունք չունի, նա պետք է տեսնի, վերլուծի երեխայի քայլը, սակայն խփելու և վիրավորելու իրավունք չունի: Դաստիարակը ինքնակամ իր ազատման մասին դիմում ներկայացրեց: Հավատացնում եմ Ձեզ, որ Իմ պաշտոնավարման չորս տարին"րի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ դաստիարակը բռնություն է կատարում երեխայի նկատմամբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles