Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՀԵՏՈ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՆԱԵՎ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՁԵՌԲԱԿԱԼՄԱՆԸ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՀԵՏՈ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՆԱԵՎ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՁԵՌԲԱԿԱԼՄԱՆԸ


Image may be NSFW.
Clik here to view.
«Նոր իշխանության ձեւավորումից հետո, սկսվել է արդարադատության կայացման գործընթաց, որի շրջանակներում այսօրվա դրությամբ մի շարք նախկին պաշտոնյաներ դատապարտված են, իսկ որոշների գործերը դատարանում է», - խոսելով Վրաստանի ներքին քաղաքական զարգացումների մասին` նշեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ, ապա հավելեց. «Մայիսի 21-ին Քութաիսիում ձեռբակալվեցին Վրաստանի նախկին վարչապետ եւ երկար տարիների ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին եւ Կախեթիի նահանգապետ, նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին: Երկու օր առաջ Քութաիսիի դատարանը վճիռ կայացրեց, որ երկու ամսով Վանո Մերաբիշվիլին կմնա բանտում, իսկ այդ նախկին նախարարին 20 հազար լարի տույժ մուծելուց հետո դուրս թողեցին` մինչեւ այդ դատական պրոցեսը կընթանա: Սա ցույց է տալիս, որ այսօրվա դրությամբ ինչ-որ չափով նոր իշխանությունները շտապում են եւ իրենք եւս իրենց քայլերով լարվածությունն են բարձրացնում Վրաստանում, քանի որ եղան նաեւ դրսից արձագանքներ` եվրոպական կառույցների ներկայացուցիչներից, կուսակցություններից, ԱՄՆ-ից»: Ինչ վերաբերում է ձեռբակալության քաղաքական լինելուն, վերջինս նշեց. « Նոր իշխանությունները հայտարարում են, որ քաղաքական գործ չէ, այլ քրեական է: Վանո Մերաբիշվիլին մեղադրվում է չորս կետով` դիրքի չարաշահման, ընտրությունների շրջանում ընտրակաշառք բաժանելու, փող յուրացնելու եւ ուրիշի սեփականության օտարման մեջ»:

Իսկ «Իրավունք»-ի այն հարցին, թե արդյո՞ք այս ձեռբակալությունների շարքը կբերի նրան, որ մի օր էլ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կձեռբակալվի, փորձագետը չբացառեց. «Ինձ թվում է` կարելի է սպասել, բայց հոկտեմբերից հետո, քանի որ այսօրվա դրությամբ նա գործող նախագահ է: Կան քրեական գործեր, որտեղ նա դեռեւս որպես վկա է համարվում: Մ.Սահակաշվիլուն փորձում են դատարան հրավիրել, բայց դեռեւս անարդյունք է: Սակայն, երբ նա նախագահի «իմունիտետը» կկորցնի, ինձ թվում է` իրեն էլ կհասնեն նոր իշխանությունները: Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանաշվիլին բիզնեսից եկած անձ է, իսկ բիզնեսում ոչ ոք ոչ մեկի չի զիջում` կամ ես եմ հաղթում, կամ` դու: Եվ նա, անկեղծ ասում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ եւ իր քայլերն էլ են ցույց տալիս, որ դա այդպես է: Բ.Իվանաշվիլին բիզնեսի կանոնները ներմուծել է քաղաքականություն եւ իր քայլերն էլ բիզնեսում արված քայլերի է նման:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles