Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԳԻՐԿՆ Է ԸՆԿԵԼ

$
0
0

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԳԻՐԿՆ Է ԸՆԿԵԼ

Այսօր նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ քաղաքական դաշտում գոյություն ունեցող բոլոր ուժերը վայելում են հասարակության անվստահությունը, նա ասաց, որ որպես իր կարծիքի հաստատում ծառայում են հասարակության մեջ ի հայտ եկած բողոքի ակցիաները` տարբեր բնագավառներում կատարվող իրողությունների հետ կապված.<Քաղաքացիական անհնազանդությունները շարունակվում են երկրում և լարվածության աստիճանը հասարակությունում հասնում է կրիտիկական պահի>:

Ըստ նրա այսօր կա մեկ այլ քաղաքական ուժի կարիք և ինքը պատրաստվում է մինչև տարվա վերջ հիմնել կուսակցություն: Ապագա կուսակցության անվանումը դեռ որոշված չի, բայց որ դրա անհրաժեշտությունը կա, պարեն Ղուկասյանը համոզված է: Նա մեղադրանք ներկայացրեց Հայաստանում գործող քաղաքական ուժերին, ասելով, որ.<նրանք նպաստել են  կեղծված և շինծու ընտրություններին>: Անդրիաս Ղուկասյանը մեծ հույսեր չի կապում ընդդիմադիր դաշտի միավորման հետ, քանի որ ըստ նրա այդ ուժերը արդեն սպառել են իրենց:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles