Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԴՀԿ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ «ԹԱԳՈՒՀԻՆ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՍԴՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

$
0
0

ՍԴՀԿ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ «ԹԱԳՈՒՀԻՆ»
ՉԻ ՈՒԶՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՍԴՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ


ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը վերջերս մի շարք բացահայտումներ էր արել ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ ներկայացող Լյուդմիլա Սարգսյանի մասին: Ըստ Վ.Եղիազարյանի, տիկին Սարգսյանը կուսակցությունը 2007-ին փորձում էր վաճառել ԲՀԿ-ին, իսկ հետո ՕԵԿ-ին, սակայն իրենք դա թույլ չտվեցին: Ինչպես նաեւ ուսանողական-երիտասարդական միության ատենապետը նշում է, որ Լ. Սարգսյանը դատարանով այլեւս վտարված է ու հնչակյան չէ: Ի զարմանս մեզ, «ուսումնատենչ» ուսանողուհի ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, կարծես լուռ համաձայնել էր այս հայտարարության բովանդակության հետ ու որեւէ կերպ չէր հերքել այն, ինչի մասին «Իրավունքը» փորձեց զրուցել վերջինիս հետ:
-Ինչո՞վ է պայմանավորված, որ չէիք արձագանքել «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությանը, մինչդեռ նրանք նշում են, որ Դուք ցանկացել եք վաճառել կուսակցությունը սկզբում ԲՀԿ-ին, հետո` ՕԵԿ-ին:
- Վայ, մամա ջան: Չեմ էլ տեսել, որովհետեւ դա ծիծաղելի է: Եթե ես ուզում էի վաճառվեի, հետո ինչո±ւ եմ արմատական ընդդիմություն դարձել: Կարող էի չէ, այսպես մնալ:
- Իսկ ինչո՞ւ չարձագանքեցիք նրանց:
- Անիմաստ էլ եմ համարում արձագանքել, որովհետեւ իրենք քիչ, թե շատ, հնարավորություն են ունենում երեւալու: Դրանք այդքան չկան, որ ես արձագանքեմ իրենց: Մի քանի տգետ ժամերով նստում, պատրաստում են ինչ-որ բան եւ հետո դա գրավոր ներկայացնում, մինչդեռ երկու նախադասություն կապելու կարողություն չունեն:
- Բայց նրանք Ձեր կուսակցության երիտասարդներն են:
- Գոնե ճանաչո՞ւմ եք նրանց: Դուք կարծում եք, որ նրանք արժանի՞ են, որ ես պատասխանեմ: Ընդամենը կարող եմ ասել երկու բառ` այն հայտարարությունները, որ կհնչի նրանց կողմից, արժանի չեն պատասխանի, որովհետեւ ոչ մի ճշմարտություն չկա իրենց ասածի մեջ:
- Ամեն դեպքում, կուսակցությունը հզոր չէ՞ իր երիտասարդներով:
- Իսկ ծախված երիտասարդներով հզոր է: Եթե հենց իրենք են իրենց սկզբունքներին դավաճանել եւ նույն Նարեկը («Սարգիս Տխրունի» միության ղեկավարը-Հ.Ս.) Տիգրան Սարգսյանի խորհրդականն է, Գեւորգ Պերկուպերյանն էլ անձամբ գնում է Սերժ Սարգսյանին շնորհավորելու, այն դեպքում, երբ կուսակցությունը որդեգրել էր ընդդիմադիր կեցվածք, ընդ որում` համահնչակյան համագումարով: Էլ ինչի մասին է խոսքը, երբ մարդիկ ծախվել են բառիս բուն իմաստով: Եթե իրենք իրենց ճիշտ են համարում եւ համարում են, որ դատարանում հաղթել են, ինչի համար են այդքան խառնված իրար: Ուժեղը սովորաբար լռում է: Իսկ իրենք նախ այդքան խելք էլ չունեն, որ հասկանան: Եթե ուժեղ են ու հաղթած են, թեկուզ անօրինական վճիռներով, ապա պիտի լռեն, բայց քանի որ իրենք քաղաքական դաշտում երեւալու կարողություններ ու հմտություններ չունեն, հետեւաբար նրանց միակ թեման կարող եմ լինել ես, Գուրգեն Եղիազարյանն ու մեր հատվածը: Միակ պատճառը դա է, հետեւաբար, այսուհետ իրենց ոչ մի խոսքին արձագանքելու իմաստ չեմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles