Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Մտքի հեղափոխություն ասելով ոչինչ չեմ հասկանում. Գագիկ Բեգլարյան

$
0
0

Մտքի հեղափոխություն ասելով ոչինչ չեմ հասկանում. Գագիկ Բեգլարյան

 

Արդյոք կառավարության անդամների մոտ տեղի է ունեցել մտքի հեղափոխություն: Նման հարցով այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողները դիմեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ հիշեցնելով, որ այդ մասին ակնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ես ձեր հարցին պատասխանեմ հին հայկական ասացվածքով... մտքի հեղափոխություն ասելով ես ոչինչ չեմ հասկանում, մարդը պետք է ինքն իր մոտեցումները փոխի աշխատանքի նկատմամբ, ոչ մեկս բնական խելքով ծնված չենք: Եթե որեւէ մեկս ինչ որ բան անում ենք, բայց հաջողության չենք հասնում, պետք է մեր սխալների վրա ինչ-որ բան փոխենք...»,- ասաց Գ. Բեգլարյանը: Դիտողությանը, որ «մտքի հեղափոխություն» արտահայտության հեղինակը վարչապետ Տիգրան Սարգսյանն է, Գ. Բեգլարյանը պատասխանեց, որ դա վարչապետի բնութագիրն է, իսկ ինքը մոտեցումների փոփոխություն է համարում այն, ինչ վարչապետն անվանել է հեղափոխություն:

Այնուամենայնիվ, Գ. Բեգլարյանը վերջում հայտարարեց. «վարչապետն ինչ ասել է, ճիշտ է ասել»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles