Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՕԼԻԳԱՐԽԸ ԻՆՔԸ ՊԻՏԻ ԼԱՎ ԼԻՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ. Գագիկ Բեգլարյան

ՕԼԻԳԱՐԽԸ ԻՆՔԸ ՊԻՏԻ ԼԱՎ ԼԻՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ. Գագիկ Բեգլարյան

Image may be NSFW.
Clik here to view.
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում <Իրավունք>-ը հարց ուղեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, որ երեկ Ընդդիմության ներկայացուցիչները եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասել է, որ այս կառավարությունի ինքնուրույնություն չունի եւ որ նրանք ծրագրեր են կառուցում Հայաստանյան օլիգարխիայի ներկայացուցիչների ճնշմամբ , կամ թելադրմամբ: Սրա հետ կապված նախարարը մի տեսակ զարմանք զգալով պատասխանեց.

- Իմ համար դա ծիծաղելի է: Ես էդ հարցին չեմ էլ ուզում պատասխանել, որովհետեւ տենց երեւույթ ինքս երբեք չեմ էլ նկատել, չեմ էլ տեսել: Ու ընդհանրապես օլիգարխը իրանից ինչ ա ներկայացնում, օլիգարխը ինքը պիտի իշխանության հետ լավ լինի, որ օլիգարխ լինի: Բացի լավ լինելուց, պիտի մի հատել ճնշի?: Հակառակը, յուաքանչյուր օլիգարխ փորձում ա լավ լինի իշխանության հետ:

- Այսինքն այսօր այդպե?ս են գոյատեւում օլօգարխները:

- Չգիտեմ, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ ոն?ն կարա օլիգարխը ազդի իշխանության վրա, երբեք չի կարող, էդ ամբողջ աշխարհում ա տենց:

- Իսկ Հայաստանում օլիգարխիան սերտաճում չի? տալիս:

- Էդ ինչ գեղեցիկ բառերի հետեւից եք ընկել... սերտաճած: Եթե սերտաճածը դա պատրուսն ա, ընդհանրապես բնության մեջ պատրուս անելը լավ բան չի, պատրուսից լավ բերք չես ստանում:

Իսկ վերջում նախարարին ուղված այն հարցին, թե դուք ձեզ օիգարխ համարում եք, թե ոչ հայտարարեց, որ ինքը օլիգարխ չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles