Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԲԱԼԻԿԻ ԾՆՈՒՆԴ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

$
0
0

ԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԲԱԼԻԿԻ ԾՆՈՒՆԴ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ «Հայկազուն» եւ «Նազանի» համույթների մեներգչուհի ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ «Հոգուս մեղեդին» խորագրով առաջին մենահամերգը:

Երեկոյի առաջին բաժնում Էմմայի անզուգական կատարումներին նվագակցում էր Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆ:
Համերգի ավարտին, «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին կիսվելով տպավորություններով` ասաց. «Երբ կինն առաջին անգամ մայրանում է, ի՞նչ զգացումներ է ապրում. կարծես, բալիկի հետ նոր աշխարհ է գալիս, այ, այդպիսի զգացողություն ունեմ, որովհետեւ առաջին մենահամերգը լինելով` այն ինձ համար մի նոր «բալիկի» ծնունդ էր իմ աշխարհում, իմ ասպարեզում: Մանկուց մեր տանը լսել եւ երգել եմ ժողովրդական երգեր: Իմ առաջին բառերի հետ միասին երգն է եղել, հատկապես՝ ժողովրդական ու աշուղական երգերը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles