ՄԱՍՈՆԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՄԱՆԿԱՊԻՂԾՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Խաչիկ Ստամբոլցյանն ասուլիսին անդրադառնալով մասոնության խնդրին, նշեց, որ այսօր աշխարհում կասկածելի շատ միաջազգային տոներ կան` Մարտի 8` կանանց տոն, Մայիսի 1` աշխատավորության օր, Հունիսի 1` մանուկների պաշտպանության օր. ՙՁեզանից որեւէ մեկը գիտի, թե ինչ օր է Մայիսի 1-ը, այն իլյումինատների, այսինքն մասոնների նախահոր, լուսավորիչների ծննդյան օրն է. 1776թ.-ի մայիսի 1-ին նրանք ծնվեցին, այդ օրը փորձեցին անվանել ՙԱշխատավորների օր՚, Մարտի 8-ը հրեական տոն է` Պուրիմի տոնն է, Հուդիթի տոնն է եւ այդ մարտի 8-ը սարքեցին կանանց տոն, որպեսզի տոնվի Հուդիթի տոնը՚:
Խոսելով այն մասին, թե ինչի է վերածվում մանուկների պաշտպանության օրը, պարոն Ստամբոլցյանն ասաց. ՙՀոլանդիայում կա ՙմանկապիղծների կուսակցություն՚, հիմա նաեւ նոր տերմին են ստեղծել` ՙմանուկներից հմայվածներ՚: Այդ կուսակցության նախագահը հայտարարել է. ՙՄենք հասարակությանը կապացուցենք, որ սեքսը տարիք չի ճանաչում, մենք օրինական ճանպարհով կհասնենք այն բանին, որ սեռական գործողություններ թույլատրվեն ցանկացած տարիքի երեխաների հետ` սկսած նորածիններից: Մենք կվերացնենք բոլոր տաբուները, արգելքները, ամեն ինչ սկսվում է պատրանքից, սկզբում շոկ, սկանդալ, բոլորը խուճապի մեջ են, իսկ կես տարի անց սկանդալ չէ: Հիշեք, թե ինչպես սկսվեց գեյ շարժումը, կես դար առաջ գեյերին աշխատանքից վտարում էին ոչ ավանդական կողմնորոշման համար, իսկ հիմա հասարակությունը պատժում է նրանց, ովքեր կանգնում են նրանց ճանապարհին: Միասեռական ամուսնությունը, որդեգրության իրավունքը այս գործընթացի սկիզբն է սոսկ: Մանկապիղծները կփրկեն սեռական անբավարարությունից այս աշխարհը, տասը տարի հետո մենք կհաղթենք՚,- սա այդ կուսակցության նախագահի հայտարարությունն է, որը պաշտոնապես գրանցված կուսակցություն է Հոլանդիայում՚:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ