ՙԻ ԴԵՄՍ ՄԵՐՈՒԺԱՆԻ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՉ ԹԵ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԳՐՈՂ ԿԱՄ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ԱՅԼ ԶԱԶՐԱԽՈՍ՚
Երեկ ՙՀրապարակ՚ թերթում գրող ներկայացող Մերուժանը իր ՙխորին փիլիսոփայական մտքերն էր արտահայտել՚ կապված Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության մասին: Նա մասնակից պետական, քաղաքական գործիչներին, ինչպես նաեւ մտավորականներին անվանել էր եկեղեցի գնացող փարիսեցիներ: Այդ թվում եւ` ՀԽՍՀ եւ ՀՀ պետական, քաղաքական գործիչ, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանին, ով, ի դեպ, եկեղեցու բացմանն անգամ ներկա չէր եղել: Ուստի, մեզ հետաքրքրեց, թե նա ինչ կարծիք ունի այս ամենի մասին: Արտաշես Գեղամյանը մեզ հետ զրույցում նշեց.
-Մարդ, եթե իր հիմնական ասպարեզում բացարձակապես ձախողակ է լինում, եւ գրող կամ բանաստեղծ է կոչվում, մինչդեռ կասկածներ կան, որ անգամ իր ընտանիքի անդամները չեն կարողանա իրենց ստիպել այդ խղճուկ գրվածքները կարդալ, հետեւաբար նման մարդիկ չարացած են լինում աշխարհի վրա: Ամեն ինչի մեջ փորձում են վատ բան տեսնել, սատանայական երանգներ հաղորդել, չգիտակցելով, որ նրանք պարզապես ինքնախոստովանություն են անում: Ամբողջ հարցն այն է, որ ես հանգամանքների բերումով չեմ եղել Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը, օծման արարողությանը, բայց ինձ մտահոգում է մեկ այլ բան. այն թշնամական վերաբերմունքը, որ նա դրսեւորում է այնպիսի մարդկանց նկատմամբ, ովքեր նվիրված ծառայում են մեր երկրին եւ պետությանը, հանձինս, օրինակ` տիկին Հրանուշ Հակոբյանի, Խոսրով Հարությունյանի: Այդ մարդիկ շատ ավելի գործեր են արել իրենց կյանքում հանուն մեր երկրի, ժողովրդի, քան Մերուժան կոչվածը` անգամ իր երեւակայության մեջ: Ցավ եմ ապրում, որ չարախոսության թիրախ է մարդ, ով ժամանակին լինելով Երեւանի քաղաքապետ, այն էլ սովետական տարիներին, իր ստորագրությամբ հողհատկացում է արել, որ կառուցվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Վեհափառ Վազգեն Ա-ի, ներկայիս Հայոց ամենայն կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ անձամբ մասնակցել եմ այդ եկեղեցու հիմնաքարի օծման արարողությանը, ելույթ եմ ունեցել: Բնականաբար, դա շատ ՙանհարիր էր՚ խորհրդային հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի կողմից, որովհետեւ սովետական կարգերի ժամանակ, մեղմ ասած, այնքան էլ տուրք չէին տալիս եկեղեցաշինությանը, էլ չեմ ասում Կոմունիստական կուսակցության անդամի անմիջական մասնակցությանը եւ հարցին լուծում տալուն: Ինձ այդ կապակցությամբ զանգահարեց Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Գուրգենի Հարությունյանը եւ ասաց, որ նմանատիպ խոսակցություններ է լսել, ասացի` դա ակնհայտ է, ի վերջո, հավատքը մեզնից ոչ ոք չի կարող խլել: Եվ ինձ պատասխանեց, որ բռնանալ իմ հավատքին չի կարող, որովհետեւ ինքն էլ է հավատում:
Ես ուզում եմ հարցնել` նախ, ով է իրեն իրավունք տվել ընդհանրապես իր համար անհասու անհատականությունների մասին եզրակացություն անել: Ցավում եմ, որ ի դեմս Մերուժանի` մենք ունենք պարզապես ոչ թե բանաստեղծ, գրող կամ գրականագետ, այլ զազրախոս: Առանձին ուժերին դուր գալու համար, հոլովում է այնպիսի մարդկանց անուններ, որոնց, բացարձակ, ո°չ ինքն է հետաքրքրում, ո°չ էլ իր ՙհանճարեղ մտքերը՚: Մարդիկ եկեղեցի են կառուցել, անկախ նրանից, թե ես իրենց ինչպես եմ վերաբերվում, լավ բան են արել, որովհետեւ եկեղեցին դարերով մնալու է մեր հող ու ջրի վրա, առավել եւս ճարտարապետական առումով, շատ խորհրդավոր եւ ճաշակով կառուցված եկեղեցի է: Ինչպե±ս կարելի է նման թշնամական վերաբերմունք ունենալ բոլորի նկատմամբ: Չէ± որ մենք չենք իրենց անտաղանդության եւ անհաջողակ լինելու պատճառը:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ