Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՀԻՄԱ «ՀԻՍՈՒՍՆ Է ՕՆԼԱՅՆ»

$
0
0

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՀԻՄԱ «ՀԻՍՈՒՍՆ Է ՕՆԼԱՅՆ»


Այն, որ աղանդավորները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են հոգեորսության համար եւ համաճարակի պես ներթափանցում հանրության մեջ, գաղտնիք չէ: Սակայն այս անգամ վերջիններս շատ ավելի լկտի ու գայթակղիչ զենք օգտագործեցին, իբր «Հիսուսն օնլայն է»: Այո, հատուկ սոցցանցերի համար կիրառվող մի նոր աղանդ, որը միայն «Ֆեյսբուքում» ունի 72 հազարից ավելի հետեւորդ: Ավելի մտահոգիչն էլ այն է, որ գիտակցաբար, թե անգիտակցաբար, այս խմբին միացել են հազարավոր սփյուռքահայեր, հիմնականում` ԱՄՆ-ից: Իսկ լայնորեն գովազդվող «օնլայն» աղանդի ձեռագիրն էլ շատ նման է «Կյանքի խոսք»-ի ձեռագրին: Փաստորեն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում լուրջ պայքարի անհրաժեշտություն կա: Ինչեւէ, հնարավորինս զգույշ է պետք լինել եւ այնքան հիմար չգտնվել, որպեսզի թեկուզ մի ակնթարթ մտածես, թե Հիսուսի հետ «chat» անեմ այն հույսով, որ Նա էլ քեզ դրախտում «tage» կանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles