Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ

$
0
0

ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ

Թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր խոսելով Թուրքիայում կատարվող իրադարձություններից ասաց, որ Էրդեղանի իշխող կուսկվությունը որոշոել էր, որ Գեզի այգու վայրում( որը գտնվում է Թաքսիմ հրապարակի հարևանությամբ) պետք է կառուցվի առևտրի սրահ՝ բազմաբնակարան շենքերով, հետո այդ ծրագիրը վերաձևակերպեցին՝ որպես մզկիթ, բայց հիմնական միտքն այն է, որ նրանք քանդում էին այգին՝ սարքելու համար ինչ-որ մի բան: Չորս ակտիվիստներ փորձեցին բողոքի ակցիաներ կազմակերպել և երբ ոստիկանությունը անհամաչափ, կոպիտ ուժ կիրառեց այդ չորս բնապահպանների հանդեպ, արդեն  ողջ հասարակությունը  ընդվզեց, միացավ բնապահպաններին և այդ չորս հոգին մի քանի ժամում դարձավ հազար, մի քանի հազար, իսկ այսօր խոսքը գնում է արդեն 200 հազարից ավել ցուցարարների մասին՝ ոչ միայն Անկարայում, Իզմիրում, այլ Թուրքիայի մոտ 67 այլ մեծ ու փոքր քաղաքներում:

Անդրադառնալով ընբոստության ակունքներին Ա.Շաքարյանը նշեց, որ Էրդողանի վարած քաղաքականությունը ուղղված է Թուրքիայում բանակի, դատական համակարգի իսլամի գերակայությանը: 2013թ-ի սկզբին Էրդողանը ընդունել է շատ յուրահատուկ օրենքներ՝ օգտվելով խորհրդարանում իր կուսակիցների ճնծշող մեծամասնությունից և  առանց բանակցլու ընդդիմության հետ: Վերջին օրենքներից է ալկոհոլի օգտագործման սահմանափակումը և  թուրքական ավիաընկերություններում բորտուղեկցորդուհիների կողմից կարճ շրջազգեստ կրելու և կարմիր շրթներկի արգելքը:

Թաքսիմ հրապարակը համարվում է աշխարհիկության սիմվոլ Թուրքիայում և նրա վայրում մզկիթի կառուցումը, մեծ ընբոստություն առաջացրեց աշխարհիկ հայացքների տեր թուրք հասարակության մեջ.« Էրդողանը գնալով զարգացնում է իր իսլամիզմը, իր հակաաշխարհիկ ուժերը և ազգայնական ուժերը օգտվելով այս բնապահպանական փոքր կայծից միավորվեցին ընդդեմ Էրդողանի: Այսօր փողոցում միայն բնապահպանները չեն, այսօր փողոցում ձախերն են, որոնք պայքարում են ֆաշիստ Թուրքիայի, ֆաշիստ Էրդողանի դեմ: Այսօր փողոցում միասեռականներն են, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար, այսօր փողոցում քեմալականներն են, ազգայնականներն են, ովքեր առիթ են գտել միավորվելու և պայքարելու Էրդողանի դեմ: Ի դեպ նրանք փորձում են շարժումը սեփականաշնորհել, տարածել ազդեցությունը շարժման վրա և  ձախ պաստառների հետ մեկտեղ մենք տեսնում ենք նաև թուրքական ծածանվող դրոշը»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles