ԴԵԴ ՀԱՍԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ՊԱՏՄՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր քրեագետ Սերգեյ Գալոյանը ասաց, որ մոտ 3 տարի առաջ ինքը Դեդ Հասանի հետ դիտել են «քրեական հեղինակությունների մասին պատմող» հայկական սերիալներից մեկը և Դեդ Հասանը ապշել էր տեսածից.
«Նայում էինք այդ սերիալներից մեկը, ասեցի նայի էլի քո կարծիքը իմ համար կարևոր է: Նայեց, նայեց՝ երկու սերիա էինք նայել, ասաց լսի էս մենք ե՞նք, ասեցի իհարկե այս դուք եք, Հայաստանի հեռուստադիտողը ձեզ պատկերացնում է սենց, ասաց.« Լսի էդ ասատիճանի դեբի՞լ ենք, էդ աստիճանի հիմա՞ր ենք, էդ աստիճանի մարդասպա՞ն ենք, էդ աստիճանի չարագործ ե՞նք: Այսինքն ինչքան վատ բան կա մարդու մեջ, բերել մտցրել են էդ գողերի մեջ, մենք տենց չենք»: Ես գիտեմ իրենք ոնց են, այո նրանք էլ են մարդ սպանում նրանք հրեշտակներ չեն, բայց այդ աստիճանի դեբիլ էլ չեն»:
Պարոն Գալոյանը նաև ասաց, որ երբ առաջին անգամ հանդիպել է Դեդ Հասանին, հարցրել է, թե որ լեզվով են խոսելու, իսկ Հասանն ի պատասխան ասել է. «Հայ էս տո, քանի՞ լեզու ունենք մայրենի, խոսի հայերեն»:
Սերգեյ Գալոյանը շեշտեց, որ նա շատ լավ հայերեն էր խոսում:
Հ.Գ. Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանում հաճախակի տեղի ունեցող քրեական միջադեպերի հարցում իրենց ուրույն դերը ունեն նաև հայկական սերիալները, որոնք կեղծիքը խառնելով իրականության հետ, բարոյական բարձր արժեքներ քարոզելու փոխարեն քայքայում են ազգի արժեհամակարգը:
Ժամանակին Րաֆֆու «Կայծեր»-ը կյանք առնելով տարածվեցին ժողովրդի մեջ և միտվեցին ազգապահպան պայքարի, իսկ այսօր մեր հեղինակների մի մասը իրենց կեղծված «հերոսների», «հեղինակությունների» միջոցով պարզապես հանցագործների ու մարդասպանների են ծնունդ տալիս:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ