Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ Է ՓԼԱՏԱԿՆԵՐԻ «ՎՐԱ» ԿԱՄ «ՏԱԿ» ԼԻՆԵԼԸ

$
0
0

Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ Է ՓԼԱՏԱԿՆԵՐԻ  «ՎՐԱ» ԿԱՄ «ՏԱԿ» ԼԻՆԵԼԸ

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին այսօր բավական զվարճացրեց «Իրավունք»-ի հարցը, այն մասին, համակարծիք է արդյոք Ստյոպա Սաֆարյանի հետ, ով պնդում է, թե ընդդիմությունը փլատակների վրա է.

«Ընդդիմությունը փլատակների վրա է՞, թե՞ փլատակների տակ է, վրան ո՞րն է»,- հրճվեց տիկին Փոստանջյանը, հետո լուրջ տոնով շարունակեց.

«Այո ամբողջ մեր պետությունը  այսօր  փլատակների վրա է ըստ էության: Իշխանությունը օրեցօր քանդվում է, այսինքն փլատակ է, փլատակային պահ է: Ես գիտակցում եմ, հասկանում եմ: Ես հիմա չեմ հասկանում ձեր հարցը ո՞րն է, ո՞րն է իմաստը, հստակեցրեք»:

«Իրավունք»-ի հարցին, արդյոք չի կիսում այն կարծիքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փայլուն կերպով հաջողվեց իր շուրջը համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը և չեզոքացնել այն, տիկին Փոսկանջյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles