ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԴԱՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այն բանից հետո ինչ Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց խմբի հետնապահին, այլեւս անօգուտ էր թվում հուսալ, թե թիմը կարող է հաղթել Դանիայի հավաքականին: Սակայն, բոլորի սպասումներին հակառակ Հայաստանի հավաքականը փայլուն խաղ ցուցադրելով, մրցակցի հարկի տակ գեղեցիկ հաղթանակ տարավ: Խաղի հենց սկիզբն արդեն խոստումնալից էր: Յուրա Մովսիսյանը ով բավականին ջերմ ընդունելության էր արժանացել դանիացի երկրպագուների կողմից հանդիպման 27-րդ վայրկյանին գրավեց մրցակցի դարպասը, դառնալով արագ գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականը շարունակեց խաղը նույն տեմպով, ինչի արդյունքում Արազ Օզբիլիսը կրկնապատկեց խաղի հաշիվը: Յուրա Մովսիսյանի 59-րդ րոպեին խփած գնդակը հաշիվը դարձրեց խոշոր և կարծես թե դա պետք է հանդիպման վերջակետը լիներ, բայց Հայաստանի ընտրանին դեռ խաղադաշտում ասելիք ուներ: Հենրիկ Մխիթարյանը պարզապես չէր կարող հեռանալ առանց խփած գնդակի: Կոպենհագենի «Պարկեն» ստադիոն` Դանիա-Հայաստան, 4 գնդակի առավելությամբ Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տանում մրցակցի նկատմամբ:
Կարեւոր չէ, թե ինչ կտա այս 3 միավորը և ինչ կփոխի գործնականում, հայ երկրպագուները կրկին առիթ ունեն հպարտանալու, քանի որ սիրելի թիմը կրկին բարձրակարգ խաղ ցուցադրեց:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ