Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԷՐԻԿ ԱԲԵԼՅԱՆ

$
0
0

ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԷՐԻԿ ԱԲԵԼՅԱՆ


Ժամեր առաջ ծնվել է դերասան, ռեժիսոր Աբել Աբելյանի եւ դերասանուհի Ալեսիա (Օլյա) Հակոբյանի առաջնեկը` Էրիկ Աբելյանը: Նշենք, որ երջանիկ հայրիկը բարի լուրը շտապել է հայտնել կարճ ֆեյսբուքյան հայտարարությամբ. «Էրիկ Աբելյան… բարով եկար»: Ի դեպ, դեռեւս ամիսներ առաջ Ա.Աբելյանն արդեն համացանցում տեղադրել էր դեռ չծնված փոքրիկի լուսանկարը ու կիսվել ընկերների հետ իր ուրախությամբ:

Մեզ մնում է շնորհավորել Աբելյանների ընտանիքին եւ մաղթել փոքրիկ Էրիկին անհոգ մանկություն: Համոզված ենք, որ փոքրիկի  ծնողների լավագույն կերտած դերը իդեալական մայրիկի եւ հայրիկի դերակատարությունն է լինելու: Ինչպես ասում են. «Աչքներս լույս»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles