Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ն ԻՐ "ԱՐՇԻՆՈՎ Է ՉԱՓՈՒՄ"

$
0
0

ՀԱԿ-Ն ԻՐ "ԱՐՇԻՆՈՎ Է ՉԱՓՈՒՄ"


Երեկ ԱԺ-ում "Դիլիջանի միջազգային դպրոց" ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին" ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ իր մտքի "գոհարներով" կիսվեց պատգամավորների հետ: Պարզվում է, որ վերջինս խոսում է մի ոլորտի մասին, որից, եթե չասենք բացարձակ, ապա մեծամասամբ անտեղյակ է: Ա.Մանուկյանն իր ելույթում նշեց, թե ուսանողը վճարովի համակարգից անվճար համակարգի չի կարող այսօր անցնել: Իհարկե, պետք չէ մեղադրել պարոն Մանուկյանին` հաշվի առնելով, որ ՀԱԿ-ի ուսանողի մասին վառ պատկերացումը սկսվում ու վերջանում է ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանով, ով ինչպես մամուլում բազմիցս բարձրաձայնվել է, սովորում է Հյուսիսային համալսարանում: Դե, ինչ արած, ամեն մարդ իր "արշինով է չափում": Սակայն, այնուամենայնիվ, նշենք, որ չգիտենք` ոչ պետական բուհերում ինչպես, բայց պետական բուհերում լավագույնս գործում է ռոտացիոն համակարգը, ինչի արդյունքում բարձր միավորներ ու առաջադիմություն ունեցող ուսանողները վճարովի համակարգից անցնում են անվճարի եւ ճիշտ հակառակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles