Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ», ԿԱՄ ԱՂՎԱՆԱՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՃԱՏՐԱԿԸ

«ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ», ԿԱՄ ԱՂՎԱՆԱՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՃԱՏՐԱԿԸ


Image may be NSFW.
Clik here to view.
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱԺ նիստերում պահում է իրեն չարաճճի տղայի պես, ու որքան էլ ուզում ես բացատրի, թե ԱԺ նիստերի դահլիճը խաղահրապարակ չէ, միեւնույն է, հասկացողին մեկ ասա, չհասկացողին` հազար ու մեկ: Այս ԱԺ քառօրյան էլ առանց Ա.Վարդանյանի համակարգչային խաղերի չանցավ: Դե, մարդուն ընդհանրապես հետաքրքիր չէ ո՛չ բյուջեի կատարողականը, ո՛չ էլ նվազագույն աշխատավարձը. հո զոռով չէ: Բայց պետք է նշենք, որ այս անգամ, հերթական աղվանվարդանյանական շախմատային հանդիպումը համակարգչի հետ բավական բարդ ընթացք ունեցավ: Արի ու տես, որ բացի մեր ամենատես ֆոտոխցիկից, նիստերի դահլիճում հայտնվեց տեսախցիկ, ու պատգամավորը ճարահատյալ ձեռքին ընկած հնարավոր թուղթը վերցրեց ու համակարգչի էկրանը փակեց: Լուրջ դեմքի արտահայտություն, գողեգող անհանգստություն, մի խոսքով, իսկական քննությանը չպատրաստված, արտագրելու ցանկություն ունեցող անվստահ ուսանողի վարք:
Ինչեւէ, արդեն 5-6 անգամ մեր հրապարակումներում մատնանշելով Ա.Վարդանյանի կողմից իր  պահվածքը, մեզ մնում է հիշել սիրված մուլտֆիլմի հայտնի խոսքը. «Չէ, չեղավ էսպես, լավ է քեզ տանք մանկապարտեզ»:

Image may be NSFW.
Clik here to view.
Image may be NSFW.
Clik here to view.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles