Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

$
0
0

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Առաջիկայում   WTBF   վարկածով   աշխարհի   նորընծա  չեմպիոն,     <<Mix  Fight  Events>>   կազմակերպության  նախագահ   Վարդան  Մնացականյանը   և   Հայաստանում   այկիկենդո   կարատեի   նախագահ,  նույն   կազմակերպության   Հայաստանի  ներկայացուցիչ   Դավիթ  Աթանեսյանը   պատրաստվում  են  կազմակերպել   1  շաբաթյա  «կոնտակտային   մենամարտ»  սեմինար-դասընթացներ  Հայաստանում,  որի  նպատակն  է  հայտնաբերել  պրոֆեսիոնալ  մարզիկների,  ովքեր  կցանկանան  ներկայացնել   Հայաստանը  աշխարհում  և   կմենամարտեն   չեմպիոնի  տիտղոսի  համար:

Վարդան  Մնացականյանը   ապրելով   Իսպանիայում,   միշտ  ներկայացրել  է  հայկական  դրոշը:   Հայ  մարզիկը  ֆուլկոնտակտ   կարատեի  աշխարհի  կրկնակի  չեմպիոն  է  WUFC   վարկածով,   իսկ   աշխարհի  չեմպիոնի  երկրորդ   գոտին   ձեռք  բերելու  համար  մեր  հայրենակցի   մրցակիցն   էր   քիկբոքսինգի  Եվրոպայի   չեմպիոն,  իսպանացի  Դավիդ  Թովմասը:

Կ-1-ի  կանոններով   մենամարտում   մեր  հայրենակիցը  երկրորդ   ռաունդում   նոկաուտի  ենթարկեց   իր  մրցակցին   և  նվաճեց  թայբռնցքամարտի   WTBF  վարկածով   աշխարհի   չեմպիոնի  տիտղոսը:

Սեմինարից  հետո   <<Mix   Fight  Events>>    կազմակերպությունում   կանցկացնի   մրցաշար  Իսպանիայի   Վալենսիա   քաղաքում,  որին  կմասնակցեն  63  կգ  քաշային  կարգում   Լևոն   Մինասյանը,  ով  Իսպանիայում   մասնակցելով  ռեյտինգային  մենամարտի   արժանացել  է   հաղթանակի  և  93  կգ  քաշային   կարգում պրոֆեսիոնալ  մարզիկ   Լևոն   Ադամյանը:

Իսկ  մյուս  քաշային  կարգերում   մարզիկները  հայտնի  կլինեն  սեմինարից  հետո,    ովքեր  կներկայացնեն   Հայաստանը  այս  մրցաշարում:

ՏԱԹԵՎ  ՇԵԿԻԿՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles