Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՔ

$
0
0

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՔ

Այսօր ՍԴՀԿ համակարգող Գուրգեն Եղիազարյանը անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած դաժան, արնալի ցույցերին, զուգահեռ անցկացրեց դրանց  և 2008թ. մարտի մեկին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի միջև: Նրա կարծիքով.

«Վերջին դեպքերը Ստամբուլում, Ստամբուլի կենտրոնում խոսեցին այլ բանի  մասին, որ մենք թուրքերից  շատ հետ ենք մնացել որպես մարդ, որպես քաղաքացի, որպես ազգասեր՝ ուղղակի որպես երկիր սիրող: Պարզվում է, որ այդ ստորը պատրաստ է գիշերվա քողի տակ տասը իմ ընկերներին գնդակահարի՝ մեր ոստիկանը, մեր զինվորը, մեր սեփական սրիկան, իսկ թուրք ոստիկանը տեսնելով որ իրեն հանիրավի հրամաններ են տալիս՝ ինքնասպան լինի: Վեցը թուրք ինքնասպան է եղել: Դուք հասկանում եք ինչ է կատարվում, թուրքը ձեզ համար մխիթարանք է, դուք թուրք չեք, դուք թուրքից անց եք: Թուրքը պատիվ ունի, թուրքը հարգանք ունի, թուրքը իմ ազգի հանդեպ 15թ.-ին ստորություն է արել, բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ խոսքը վերաբերվում է շատ լուրջ ազգի, պայծառ ազգի է վերաբերվում: Ոստիկանը, որը հանիրավի հրաման է ստանում և մնում է իր տված երդումն չկատարելու և իր հայրենակցի դեմ ոտնձգություն կատարելու մեջ այդ արանքում ելք է գտնում՝ սուիցիդ: Ես գլուխ եմ խոնարհում այդ թուրք ոստիկանների հիշատակի առջը»:

Հարց է առաջանում, թե ի՞նչ սովորելու բան ունենք մենք մի ազգից, մի իշխանությունից, ով չհանդուրժեց անգամ չորս բնապահպան ակտիվիստների խաղաղ բողոքի ակցիան և փողոցները թաթախեց արյան մեջ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles