ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙԱՐԵԼ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԱՅԴ ՊԱՀԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՄ ԳՏԵԼ՚
Օրերս իրավապահները հայտնաբերեցին եւ Բավրայի հսկիչ անցագրային կետում ձերբակալեցին հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանին` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն: Ս. Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց հայտնի միջադեպի հետ կապված: Նույն օրն էլ Ս. Ղուկասյանին ստորագրությամբ ազատ արձակեցին, իսկ քր. գործի քննությունը շարունակվում է:
Թե ինչ ընթացք կունենա սույն քր. գործը, ինչով կավարտվի Վ. Ղուկասյանի ընտանիքի անունը շոշափող այս հերթական պատմությունը, ժամանակը ցույց կտա: Իսկ մինչ այդ, անձամբ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե ինչո±ւ էր փախուստի դիմել: Սակայն նա ամենեւին էլ այդ կարծիքին չէր.
- Ես փախած չեմ եղել: Հասկանում եմ, գուցե հայրենիքից իմ անակնկալ հեռանալը թե° ոստիկանության, եւ թե° հասարակ ժողովրդի շրջանում նման կարծիք էր ձեւավորել: Բայց ես էլի եմ կրկնումª ես փախած չեմ եղել: Եթե փախած լինեի ու չուզենայի Հայաստան գալ, հավատացեք, էսօր ձեզ հետ խոսելիս չէի լինի:
- Իսկ որտե±ղ եք եղել այս ամիսներին, եւ ինչո±վ էր պայմանավորված Ձեր այդքան հանկարծակի հեռանալը:
- Բիզնեսի հետ կապված անհետաձգելի գործեր էին առաջացել, եւ ես ոչ թե փախել էի, այլ դեպքից երկու օր հետո եմ հեռացել Հայաստանից: Ես փախնելու կամ թաքնվելու որեւէ խնդիր չունեի, արել եմ այն, ինչ այդ պահին հարմար եմ գտել: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այս ՙկաշը՚ սարքել ու շարունակում են սարքել Գյումրիի ներկայիս, այսպես ասած, տերերը:
Իսկ Վարդան Ղուկասյանն էլ անդրադառնալով այս օրերին իր անձի շուրջ շրջանառվող հրապարակային խոսակցություններին, ասաց.
- Ինչ ասես էս ժողովրդին, ախր որ մարդու հետեւից ընկնում են, գոնե բացահայտ ցույց չտան: Սպոյիս գալու նույն օրը գառ եմ մորթել տղուս համար, հարազատներով հավաքվել էինք, ուտում-խմում էինք, դրանից էլ սենսացիա սարքեցին, գրել ենª Վարդան Ղուկասյանը յոթ գառ ա մորթել մատաղ արել տղու համար: Իմ տղեն աª ինչ էլ ուզենամ կանեմ: Բայց չէ°, փաստորեն, ես իմ տան մեջ էլ իրավունք չունեմ շարժվելու, ամոթ ա, ամոթ...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ