Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԶԱՌԱՆ ՆԱՌԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԼՈՒՐՋ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

$
0
0

ԶԱՌԱՆ ՆԱՌԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԼՈՒՐՋ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ական առաջարկը (անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի, ինչի արդյունքում կձեւավորվի կառավարման խորհրդարանական համակարգ) քննարկվել է նաեւ օրերս կայացած ԲՀԿ-ՙԺառանգություն՚ հանդիպման ժամանակ: Ուշագրավ է ոչ թե հանդիպումը, այլ հանդիպման մասնակիցները: ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի եւ նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Մի±թե առաջարկն ու հանդիպումը այդքան լուրջ չեն համարում ՙԺառանգության՚ պատգամավորները, որ գոնե իրենց ներկայությունը չեն ապահովել: Փաստորեն, իրոք, այդպես է, ինչի մասին ՙԻրավունքի՚ հարցին ի պատասխան ԱԺ ՙԺառանգություն՚ կուսակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշեց.
-Դա տիկին Զոհրաբյանի մասնավոր հայտարարությունն է, որն, իհարկե, պաշտոնական չէ: Մարդիկ եկել են ու իրենց ընդունել են, այդ թվում կարող է եւ Դուք նախաձեռնեիք ու գայիք, նույն վերաբերմունքին պարտավոր էինք Ձեզ էլ արժանացնել:
- Այսինքնª պատահաբա±ր են հանդիպել Հ.Խուրշուդյանն ու Ա.Մարտիրոսյանը ԲՀԿ պատգամավորներին:
- Պատահաբար չէ, խնդրել են: Մենք քաղաքական կազմակերպություն ենք, ունենք ե°ւ լիազորություններ, ե°ւ պարտականություններ: Այդ պարտականությունների թվի մեջ է մտնում նաեւ լսել մարդկանց: Հետեւաբար, մարդիկ գնացել են դուռը թակել են ու իրենց ընդունել են: Ինչո±ւ պետք է ես գնայի այդտեղ: Ես սա լուրջ չեմ համարում, հատկապես, որ գալիս են մի կուսակցության մոտ, որի ծրագրային դրույթն է հանդիսանում իրենց առաջարկը:
Փաստորեն, ըստ տիկին Փոստանջյանի, ԲՀԿ-ն ՙընկել է դռնեդուռ ու էլ չի թողել տուն, կտուր՚: Լավ է գոնե ՙԺառանգության՚ դուռը բախելուց պահակը չի բացել, այլ Հ.Խուրշուդյանն ու Ա.Մարտիրոսյանը: Ախր, շատ հյուրընկալ են ՙժառանգները՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles