Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

՛՛Ո՞Ր ՄԵԿԸ ԿՑԱՆԿԱՆԱ ԻՐ ՀԻՎԱՆԴԻ ՄԱՀԸ՛՛

$
0
0

՛՛Ո՞Ր ՄԵԿԸ ԿՑԱՆԿԱՆԱ ԻՐ ՀԻՎԱՆԴԻ ՄԱՀԸ՛՛

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ հավաքվել էին հարյուր հիսունից ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:

Վերջիներս նշում էին, որ եկել են այն բանի համար, որ այսօր` ժամեր առաջ, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից մահացած վիճակում նշված կենտրոն (դիահերձարան) են տեղափոխել 28-ամյա Մերուժան Ավետիսյանի դին, ով Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ էր:

Հարազատները հավատացնում էին, որ կյանքում ոչ մի առողջական խնդիրներ չունեցող ու երբեւիցե բժիշկներիձեռքը չընկած Մերուժանը ծնոտի պլաստիկ վիրահատման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն: Նրանք նշում էին, որ տղան մահացել է բժիշկների` մասնավորապես վիրահատող բժիշկ`Հայկ Ենոքյանի պատճառով:

Ուստի դեպքի մասին մանրամասներ իմանալու ակնկալիքով "Իրավունքը" դիմեց տղային բուժող բժիշկ Հ. ԵՆՈՔՅԱՆԻՆ, ով իր հավաստիացմամբ ծանր սթրեսի մեջ էր.

- Տղային անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները կատարվել են, նրա մահը անսպասելի էր բոլորիս համար: Վիրահատությունը առանց բարդությունների անցել, մենք արդեն ուզում էինք նրան հիվանդասենյակ տեղափոխել: Նա եկել է մեզ մոտ ծնոտի վիրահատության եւ մենք էլ դեռ ստույգ չգիտենք, թե որն է նրա մահվան պատճառը: Ախր ինչի՞ են միանգամից բժշկին մեղադրում, էդ որ մեկս կցանկանա իր հիվանդի մահը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles