Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

$
0
0

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԸ ՆԱԽԱՁԵՆԵԼ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը այսօր տեղեկացրել է, որ հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Գործը հարուցվել է համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա:                                                                                                                                                                                                                           Քննչական մարմինը պարզել էր, որ մայր-ԲՈՒՀ-ի երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:                                           Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել էր կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ


 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles