Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՎՍՏԱՀ Է՝ ԻՆՔՆ Է ՀԱՂԹԵԼՈՒ

$
0
0

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՎՍՏԱՀ Է՝ ԻՆՔՆ Է ՀԱՂԹԵԼՈՒ

Դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ  քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ ազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ (35-3, 27) կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեդի Բուադլայի (26-4, 11) հետ: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Ներկայումս Արթուր Աբրահամը մարզվում է Բեռլինից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում<<Շատ լավ մարզավիճակում եմ, լավ տրամադրություն ունեմ, հիանալի տրամադրվածություն գալիք մենամարտին: Սա ոչ միայն իմ, այլեւ իմ մարզիչի` Ուլի Վեգների կարծիքն է: Մեհդի Բուադլային ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ են հրավիրվել Գերմանիա` ինձ հետ սպարինգներ անցկացնելու: Չեմ թերագնահատում մրցակցիս, նա շատ վտանգավոր հակառակորդ է, միշտ առաջ է գնում, ուզում է հարվածել, նոկաուտ անել: Դիտել եմ  նրա բոլոր մենամարտերի տեսագրությունները, գիտեմ ինչպիսի մարտավարություն ունի, որոնք են նրա վտանգավոր կամ թույլ կողմերը: Իսկապես, վտանգավոր հակառակորդ է: Սակայն, ես նրա հնարքներին  ծանոթ եմ, լավ պատրաստված եմ եւ վստահ ` ես եմ հաղթելու>>,- <<Իրավունք>>-ի հետ զրույցում նշել է Արթուր Աբրահամը:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles