Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՃԻՇՏ ԷՐ. ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ

$
0
0

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՃԻՇՏ ԷՐ. ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ
Մոսկվայի կենտրոնում,«Lotte Plaza»  հյուրանոցի մոտ հունիսի 11-ի երեկոյան դանակահարված Հովիկ Մուրադյանի քրոջ որդին՝ Արտաշես Մխիթարյանը NEWS.am-ի թղթակցին ասել էր, թե՝ «սպանության այդ գործով կասկածյալների հստակ շրջանակ էլ չկա»:
Թույլ կտանք մեզ չհամաձայնել Գեղարքունիքի մարզի Ծովասարի գյուղապետի այդ հայտարարության հետ, քանի որ սպանությունից գրեթե անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցները «փաստել» էին, որ քննչական մարմինները ավելի, քան հավանական են համարում, որ հայ գործարարին սպանել էին նրա հայրենակիցները՝ խոշոր պարտքերի համար:
Սպանվածը՝ Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն էր եւ «ԲԱՄՕ» շինարարական ընկերության հիմնադիրը: Գյուղապետ-ազգականը նշել էր նաեւ, որ ինքը տեղյակ չէ քեռու պարտքերից:
Դեպքից անմիջապես հետո «Իրավունք-Հետաքննություն» թերթի թղթակիցը մտահոգություն էր հայտնել, որ այդ սպանությունը ենթակա չէ բացհայտման...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles