Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

$
0
0

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ  ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

«Իրավունք»-ի հարցին, արդյո՞ք արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հետևանք հանդիսացող մարդկային զոհերը չեն հանգեցնի քրիստոնյաների և մուսուլմանների թվաքանակի մոտեցմանը աշխարհում՝ հաշվի առնելով, որ մուսուլմանները միշտ գերակշռել են և արդյոք այդ ամենը ուղղված չէ հենց մուսուլմանների թվաքանակի նվազեցմնը. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ասաց.

«Քաղաքական ուղղվածությունը ես դրա հետ ուղղակի չէի կապի: Ես ուրիշ բան կասեմ, որ անգամ մուսուլմանական երկրներում, եթե նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ անգամ այնտեղ ծնելիության թիվը կտրուկ անկում է ապրում՝ ամբողջ աշխարհում: Եթե մենք 60-70-ական թվականներին նույն Աֆրիկայում ունեինք մեկ կնոջը ընկնող 9, 10, 11 ծնունդներ՝ միջինը, այսօր ամենաբարձրը 6 ծնունդ է:

Առաջին պայմանը ծնելիության անկման, դա կնոջը կրթելն է, երբ որ կինը կրթված է, ինքը արդեն սկսում է հասկանալ, թե իրեն երբ է պետք երեխա ունենալ, քանի հատ և նաև ճիշտ երեխային դաստյարակել, ավելի առողջ երեխա ունենալ և այլն: Դա գալիս է կնոջ կրթվածության աստիճանից, եթե նայեք բոլոր երկրներում, որտեղ անկում է գրանցվել, հաջորդ ցուցանիշը, որ նայեք դա կանանց կրթվածության աստիճանի բարձրացումն է: Հենց բարձրանում է անմիջապես սկսում է ազդել, որովհետև կինը դադարում է լինել մեքենա, գործիք երեխա ունենալու համար, ինքը սկսում է մտածել, որ ինքը մարդ է նաև»: Նա ասաց, որ դրան մեծապես նպաստում է գենդերային հավասարությունը, բայց որոշ երկրներում այն տվել է հակառակ արդյունք.

« Երկու երկիր կա աշխարհում, որոնք որ հաջողել են ծնելիության ցուցանիշը բարձրացնել, դա Ֆրանսիան և Շվեդյան են»,- նա ասաց, որ այս երկու երկրներում կանանց և տղամարդկանց իրավունքները այնքան են հավասարեցված, որ դա նույնիսկ հակառակ արդյունք է տվել և օրինակ Շվեցարիայում ծնելիությունը ավելացել է, քանի որ կինը այժմ այնտեղ ավելի պաշտպանված է և երեխա ունենալու պարագայում չի վախենում աշխատանք կորցնելու և այլ խնդիրների մասին:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles