Ադրբեջանը կարմիր գորգ է փռում ամերիկացի փաստաբանների այցի համար
Ադրբեջանական contact.az կայքում տպագրվել է ամերիկացի լրագրող Լարի Լյուքսների ( Larry Luxner / washdiplomat.com) մի նյութ, որում ասվում է, որ վերջերս Բաքվում տեղի է ունեցել կոնֆերանս “ԱՄՆ-Ադրբեջան.հայացք դեպի ապագա:” խորագրով: Կոնֆերանսին մասնակցում էին 300-ից ավելի պատվիրակուներ Ամերիկայի 42 նահանգներից, այդ թվում Կոնգրեսի 11 անդամներ, 75 պետական ներկայացուցիչներ և 3 Սպիտակ տան նախկին օգնականներ: Կոնֆերանսը բացել է հենց Ադրբեջանի նախագահ` Ալիեվը, որին հետևել են մնացած 17 ելույթները: Որոշ անհասկանալի պատճառներով լուսանկարողներին արգելել էին լուսանկարել նախագահի ելույթի ժամանակ, չնայած iPhone-ներով և դրան նմաններով թույլ էին տալիս:
“ Մեր անկախության առաջին տարիներից մենք ամուր համագործակցություն ենք ստեղծել Ամերիկայի հետ”,- Ադրբեջանի 51-ամյա ղեկավարը հայտարարել է սահուն անգլերենով: “Ամերիկյան ընկերությունները մեր հիմնական ներդրողներից են և օգնել են մեզ վերափոխել մեր տնտեսությունը: Մենք համագործակցում ենք նաև էներգետիկ անվտանգության, տնտեսական դիվերսիֆիկացման և քաղաքական բարեփոխումների հարթություններում: Մեր զինվորները կանգնած են ուս ուսի ձեր զինվորների հետ աջակցելով` Աֆղանիստանի հարցում: Ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին մեր տարածաշրջանի անվտանգության հարցը կլինի մեր քննարկումների կենտրոնում:”
Այդ բանաձևերը ունեն առաջնային նշանակություն Ադրբեջանի համար իր հարևան Հայաստանի հետ շարունակական վեճի պատճառով:
1992 թ.-ին երկու նախկին խորհրդային հանրապետությունները լայնածավալ պատերազմ էին վարում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար: Մոտ 25,000 մարդ զոհվել և ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել են անօթևան:
Ավելի քան երկու տասնամյակ անց Հայաստանը շարունակում է ամուր հսկողության տակ պահել Դելավերի չափի հողակտորը ամբողջությամբ շրջապատված Ադրբեջանով, չնայած դե ֆակտո Ղարաբաղը անկախ հանրապետություն է 1994թ.-ի զինադադարի պայմանագրից հետո, որը չի ճանաչվել Միացյալ Նահանգների կազմակերպության կողմից, ոչ էլ` Հայաստանի: Բայց ճանաչվում է Բատոն Ռուժում: Մայիսի 30-ին Լուիզիանի պետական Սենատը ընդունել է որոշում “խրախուսելու և աջակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը` զարգանալ, որպես ազատ և անկախ հանրապետություն , որպեսզի երաշխավորեն իրենց քաղաքացիներին այդ իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը:” Դա ստիպում է Բայու նահանգին` Ռոդ Կղզու, Մասաչուսեթսի եւ Մեյնի հետ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչումը , ի ուրախություն հայկական լոբիների խմբերին և ի սարսափ Ադրբեջանի պետական դեմքերի:
Նրանք միշտ դառն են ընդունում 1992թ.-ի Ազատության աջակցման ակտի 907-րդ կետը,որը արգելում է ԱՄՆ-ի Աջակցությունը Ադրբեջանին: Բաքուն պնդում է, որ Հայաստանի ձեռքերը արյունոտ են, այլ ոչ թե Ադրբեջանի:
“Հայաստանի ագրեսիայի արդյունքում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը , այլ նաև այն շրջապատող մի քանի տարածաշրջաններ, որոնք երբեք չեն եղել այդ շչջանի մասը, հիմա օկուպացիայի տակ են”,- նախագահ Ալիեվը դժգոհում է ԱՄՆ-ի օրենսդիրներին իր ելույթում: “Մեր բոլոր ենթակառուցվածքային և պատմական փաստաթղթերը ոչնչացված են հայկական օկուպացիոն բանակի կողմից:”
Դեսպան Քերի Քեվենոն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ ասաց, որ մասնակիցները հույս ունեին իմանալ ավելին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի մասին, թե ինչպես Ադրբեջանը աջակցում է ԱՄՆ-ին Աֆղանիստանի հարցում, ինչ քայլեր են ձեռնարկվում նավթի և գազի արտադրությունը զարգացնելու համար, բայց դա առաջարկված չէր :
Դոնալդ Ս.Ֆ Դանիելը Ջորջթաուն համալսարանի անվտանգության կենտրոնի հետազոտությունների պրոֆեսորը ասաց, որ ադրբեջանցիները ավելի շատ օգուտ ստացան հանդիպումից ,քան ամերիկացիները:
“Նրանք ունեին մի հստակ նշված պահանջ, որ ԱՄՆ-ն նրանց աջակցի իրենց առճակատման ժամանակ Հայաստանի հետ, մի հակառակորդ , որի լոբինգի ազդեցությունը ԱՄՆ-ում, վկայում է օրենքով, որ միայն կտրուկ պայմաններում ԱՄՆ-ն կարող է օգնել Ադրբեջանին:”,-ասաց Դանիելը:
Պատրաստեց` Մարիամ Բաբուխանյանը