Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ադրբեջանի պատգամավորը հիշատակեց Մոլդովայի հաշտարարին

$
0
0

Ադրբեջանի պատգամավորը հիշատակեց Մոլդովայի հաշտարարին

 

On-line թերթ “ՄԿ-Էստոնիա”-ն հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության վրա տարածել է ինֆորմացիա, որում ասվում է, որ երկրի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չգնալ Ադրբեջան հնարավոր ահաբեկչությունների պատճառով:  Ադրբեջանի անհանգստությունից հետո Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանեց հայտարարությունը ասելով,որ կայքում չի տրամադրվել  խորհրդատվություն խուսափել Ադրբեջան ճամփորդելուց: Այժմ  արտաքին գործերի նախարարությունը ինֆորմացիայի հիման վրա, որը առկա է վեբ-կայքի վրա, խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հրաժարվել Լեռնային Ղարաբաղ գնալուց առանց ծայրահեղ անհրաժեշտության, քանի որ դա կարող է լինել պոտենցիալ վտանգավոր:

“Ես համաձայն եմ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության այն մասի հետ, որը հայտարարում է, որ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ձեռնպահ մնալ  ճամփորդելուց Ադրբեջանի գրավված(օկուպացված)տարածքներ :”,- ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ասիմ Մոլազադեն:

“Մենք չենք կարող ապահովել անվտանգությունը Ադրբեջանի գրավված տարածքներում: Ինչպես գիտեք, լրատվամիջոցները բազմիցս հրապարակել են օբյեկտիվ տեղեկատվություն, որ Լեռնային Ղարաբաղը ողողված է ահաբեկչությամբ և բռնությամբ: Բացի այդ, վերջին իրադարձությունները Երևանում  Մոլդովայի հաշտարարի հետ պետք է զգուշացում լինեն ձեռնպահ մնալ այդ տարածքները այցելելուց:”,- ասաց Մոլազադեն:

Լրագրողների հարցին պատասխանելով, թե արդյո՞ք հայտարարությունը վերաբերվում է զերծ մնալ ճամփորդելուց Ադրբեջան ընդհանուր առմամբ, պատգամավորն ասաց, որ դա ավելի շուտ թյուրիմացություն է, քանի որ Էստոնիայի քաղաքական գործիչները, մարզիկները և զբոսաշրջիկները հաճախ են այցելում իրենց երկիրը:

“Հույսով եմ ,որ արտաքին գործերի նախարարը կպարզաբանի այդ հարցը ”,-ասաց  Մոլազադեն:

Պատրաստեց՝ Մարիամ Բաբուխանյանը


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles