ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԻՐ ԴԵՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ "ԱՆՀԻՄՆ Է" ՀԱՄԱՐՈՒՄ
Օրերս Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ Սպիտակի բնակիչ Լեւիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հուլիսի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում Սպիտակ քաղաքում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Գագիկ Սահակյանը ծեծել է իրեն:
Սակայն Սպիտակի քաղաքապետը "Իրավունքի" հետ զրույցում հերքեց ծեծի մասին խոսակցությունները ասելով..
- Ես տեղյակ եմ, որ իր դեմ գործ է հարուցվել, սակայն նախաքննության ընթացքում չեմ ցանկանում խոսել մանրամասներից:
Իմ դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ես այդ մարդուն ճանաչում եմ, նա մեր քաղաքի բնակիչներից է, սակայն ես նրա հետ գործ չեմ ունեցել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ