Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ "ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ" ԿԱԽՎԱԾ

$
0
0

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ "ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ" ԿԱԽՎԱԾ


"Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թեպետ իրենց կողմնակիցների հետ վերջին երեւանյան հանդիպման ժամանակ նշել էին, որ ամառն օգտագործելու են մարզային հանդիպումների համար, սակայն կուսակցության առաջնորդը չի կարողանում կտրվել Երեւանից: Այս օրերին պարոն Հովհաննիսյանն իր ծրագրերը թողած, արի ու տես, որ վազվզում է "Ոսկե ծիրան" 10-րդ հոբելյանական կիմոփառատոնի միջոցառումներին գյուղացիների հետ հանդիպումը փոխարինելով` արտասահմանյան հյուրեր խաղացնելով: Ինչպես ասում են` "որտեղ հաց, այնտեղ կաց": Ամեն դեպքում, "Իրավունքը" փորձեց հիշեցնել "Ժառանգությանն" իր ամառային ծրագրերի մասին, սակայն պարզվեց, որ կուսակցության մամլո ծառայությունը նույնպես հանգստի է անցել: Ի վերջո, կապ հաստատեցինք "Ժառանգություն" կուսակցության ակտիվիստ, Երեւանի ավագանու անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հետ.

- Կոնկրետ գրաֆիկում նշված կա, թե երբ ենք հանդիպումներ ունենալու, դրա մասին մենք տեղյակ կպահենք:

- Իսկ դեռեւս հանդիպումներ չե՞ն եղել:

- Կան, բայց հրապարակման համար չեն: Մենք նախօրոք կտեղեկացնենք: Առաջիկայում ունենք հանդիպում, բայց ես լիազորված չեմ դրա մասին որեւէ բան ասել: Կարող է ինչ-որ գրաֆիկ փոխվի` կոնկրետ մարզը մյուս մարզի հետ փոխվի, ու դրա համար ես պատասխաանատու չեմ, բայց անպայման լինելու է:

Դե ինչ, մարզերին մնում է հիշեցնել "Րաֆֆու պոսլե զավտրան", երբ երեւանյան կողմնակիցները շաբաթներով գալիս էին ու սպասում, բայց վերջինս հայտարարում էր, թե այսինչ օրն է ասելու` ինչ են ծրագրել ու հանրության հետ միասին պիտի ծրագրեն անելիքները : Եվ այդպես մինչեւ այսօր...

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարը` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles