Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

7 ԳՈՒՅՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐ

$
0
0

7 ԳՈՒՅՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐ

Նկարիչների միությունը ողողվել էր «7 գույների կախարդանք»-ով…

10-օրյա ցուցահանդեսը, որը այցելուներին կներկայանա մինչ հուլիսի 19-ը, ներկայացնում է մոտ 80 կտավներ 7 նկարիչների կողմից. Արշավիր Կիրակոսյան, Աշիկ Թադևոսյան, Էդիկ Արևշատյան, Մաքսին Գիքինյան, Սամվել Աթասունց, Վլադիմիր Սիմոնյան, Վանիկ Սանթրյան:

«ԻՐԱՎՈՒՆՔԸ», զրուցելով նկարիչներից յուրաքանչյուրի հետ, փորձեց գունային խառնաշփոթից զանազանել արվեստագետներից ամենքի գույնը…

Աթասունց Սամվել՝ մոխրագույն «Իմ համարյա բոլոր կիսատոները մոխրագույնի են ձգտում, շղարշվում այդ գույնի երանգներով: Ի դեպ, իսկապես ճիշտ է այն կարծիքը, որ կանայք ավելի մուգ գույներ, երանգային առավել շատ տեսակներ են տեսնում, քան տղամարդիկ, բայց դա չի նշանակում, որ բաց գույներով կտավը «սառն» է ստացվում, ամենևին էլ տաք գույները չեն ամենակրքոտը: Ես կասեի հակառակը. սառը գույնը կարեկցանք է առաջացնում, իսկ կարեկցանքը ջերություն է շռայլում…  Իմ կտավներում ներկայացնում եմ այն ամենը, ինչ հուզել է ինձ, ինչ աչքս նկատել է. երբ փնտրում ես թեմաներ գտնվում են»:

Գիքինյան Մաքսիմ՝ «բնության գույն» «Կտավներս փոխանցում են հայրենի բնության օդն ու տրամադրությունը, անմիջականությունը… Մեր բնաշխարհում գեղեցիկը գտնելը դժվար չէ, իմ Արարատ գյուղն էլ ամբողջը ողոված է նկարչի համար արժեք ներկայացնող ասելիքով: Ես շատ եմ սիրում իմ հողն ու ջուրը, աշխատում, նկարում, ծառեր տնկում, այգի մշակում՝ ապրում…»

Սիմոնյան Վլադիմիր՝ դեղին «Մի գույնին առավելություն տալով՝ այնուամենայնիվ պետք է շտապեմ ասել, որ բոլոր գույներն ընկերներ են, մի ընտանիք, որ միասին են ստեղծում ամբողջական կոմպոզիցիա…Բոլոր աշխատանքներս պլեներային են՝ կենդանի գործեր՝ վերցված բնությունից, արվեստանոցում չեն արվել: Իսկ բնությունն իմ սիրտն է, ոգեշնչման աղբյուրը, եթե նկարչի աչքով նայես շուրջդ, վատ տեղ գոյություն չունի…»

Աշոտ Թադևոսյան՝ նարնջագույն «Մուսան մարդու ներքինից է ծնվում, մտորումներից… Ստեղծագործելու շատ առիթներ կան, որոնք կուտակվում են ու մի օր պայթում կտավի վրա, իսկ թե աշխատանքներիցս որն է ամենապոռթկունը, չեմ կարող ասել, ինչպես որ չեմ կարող ասել, թե երեխաներիցս որ մեկին եմ առավել սիրում»:

Կիրակոսյան Արշավիր՝ բազմագույն «Գարուն, ամառ, աշուն ձմեռ՝ տարվա եղանակներն են, որ դառնում են բնանկարներ: Նրանցից ակտիվ մուսան աշունն է. գույները խիտ են՝ սիրտդ բոցավառող, եղանակն էլ ամենաշատ դուս կանչողը…»

Արևշատյան Էդիկ՝ կարմիր «Ստեղծագործման հիմք դառնում են պատահականությունները…Աննշան բանից կարող է նշանավոր ծնունդ լինել: Մուսայիս անունը մուսա է…»

Սանթրյան Վանիկ՝

Ինչպես արվեստում են կիսատ ասելիք թողնում երևակայության արթնացման համար, այնպես էլ այստեղ անավարտ կետեր թողնենք… 7-րդ արվեստագետի գույնը ըստ նրա կտավների ամենքս յուրովի՝ մեկ այլ՝ արվեստ աչքով գունավորելու համար…

Պատրաստեց՝  ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles