Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

“Հետ մի մնացեք Քարդաշյաններից” շոուի 9-րդ սեզոնը վերջի՞նն է

“Հետ մի մնացեք Քարդաշյաններից” շոուի  9-րդ սեզոնը

վերջի՞նն է

 


Image may be NSFW.
Clik here to view.
Քիմ Ք
արդաշյանը և Քրիս Ջեները մտածում են դադարեցնել իրենց հաջողակ ռեալիթի շոուի ցուցադրությունը 9-րդ սեզոնից հետո: Քարդաշյանը և Ջեները ցանկանում են միասին շարունակել իրենց գործունեությունը 2015թ.-ին իրենց պայմանագրի ժամկետի լրանալուց հետո:

2012թ.-ի ապրիլին մայր և աղջիկ թիմը հաջողությամբ բանակցել է և կնքել գործարք $40 մլն-ով իրենց ռեալիթի շոուի ևս երեք սեզոնների համար:

Բացի այդ Քարդաշյանների և Ջեների կլանների ամդամները “շարժվում են իրենց կյանքով”,-հայտնում է աղբյուրը:

Քարդաշյանը ցանկանում է կենտրոնանալ իր ընտանիքի վրա, մինչ Ջեները մեծ երազանքներ ունի Հոլիվուդյան պրոդյուսեր դառնալու վերաբերյալ:

“Քարդաշյանները ուսումնասիրում են նոր տարբերակներ և հնարավորություններ”,- ասել է իրենց ընտանիքին մոտիկ մարդ:

“Քիմը ցանկանում է լինել իր աղջկա և Քենիի կողքին, մինչ Քրիսը ցանկանում է կենտրոնանալ թոք շոուի հյուր լինելու և միգուցե պրոդյուսեր դառնալու վրա: Նա բոլորին ասում  է, որ մի օր նա ունենալու է Օսկար: ”

Ընտանիքին մոտիկ մեկ այլ անձ ասել է կայքին, որ աշխարհի ամենահարուստ հայ ընտանիքը այնքան հարուստ է , որ “նրանք այլևս երբեք կարիք չեն ունենա աշխատելու:”

“Նրանք ընդմիջում են ուզում տեսախցիկներից:”

TMZ-ն հաղորդում է, որ 2012թ.-ի ապրիլի 24-ին Ջեները երկարաձգել է պայմանագիրը: Գործարքը համարվում է ամենաբարձր վճարվողը ռեալիթիի համար հեռուստատեսության պատմության մեջ: Սակայն այն չի ներառում այն գումարը, որը ընտանիքը կարող է վաստակել ապրանքի հաջող ընդունումից, որը Քարդաշյանները և Ջեներները վաստակում են առանձին-առանձին շոուից դուրս:

Ըստ զեկույցի, Քարդաշյանը, Քուրթնին, Քլոեն և Բրյուս Ջեները կվաստակեն ամենաշատը և կստանան հավասար գումար:

Իսկ Ռոբ Քարդաշյանը, Քենդալ Ջեները և Քիլի Ջեները կվաստակեն ավելի քիչ:

Գործարքը վերջնական էր 7-րդ սեզոնից առաջ: Այժմ 8-րդ սեզոնն է և եթե աղբյուրները ճիշտ են , ապա 9-րդ սեզոնը կլինի վերջինը:

Պատրաստեց՝ Մարիամ Բաբուխանյանը


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles