Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԵՐԵՎԱՆ ՏՐԱՆՍ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

$
0
0

«ԵՐԵՎԱՆ ՏՐԱՆՍ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Այսօր, «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները, ովքեր արդեն քանի օր է  Երևանի փողոցներում, կանգառներում պայքարում են ուղևորափոխադրող տրանսպորտի գնի թանկացման դեմ, իրենց կոչը հղեցին «Երևան Տրանս»- ի տնօրեն Միսաք Համբարձումյանին և ասացի, որ նա այս օրերին ստանձնել է ոստիկանության պարտականությունները և փողոցներում փորձում է խոչնդոտել ակտիվիստների գործունեությանը, որոնք ի դեպ իրենք էլ խիստ հետևողական են, որպեսզի չխախտվեն ՀՀ օրենքը և ՀՀ քաղաքացու իրավունքները.« Պարոն Համբարձումյան, Դուք մի վերցրեք ձեզ վրա որևէ իրավական մարմնի պարտականությունները»:- հորդորեցին ակտիվիստները և նշեցին, որ այս օրերին հաճախ են նկատել «գործուղված» թաղային խուժանների, որոնք փորձում են կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել ցուցարարների և ոստիկանների միջև: Նախաձեռնության մասնակից Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր Շենգավիթ համայնքի թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել մի աղջկա, ով «չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամ է և հորդորել է մարդկանց վճարել 100 դրամ:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles