ՓՈԽԱԴՐՂՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔԻ ՆՎԱԶՈՒՄ
Երևանում ուղևորափոխադրումներ իրականացնող «Դավիթ երթուղային» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը այսօր հայտնեց, որ տրանսպորտի գնի թանկացումից, իբրև թե, շահելու են վարորդները, բարձրացվելու են նրանց աշխտավարձերը, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ դա կախված կլինի ուղևորահոսքից.
«Ուղևորահոսքի ուսումնասիրությունից հետո պարազ կդառնա՝ մեր հասույթները ինչքանով կփոփոխվեն և դրանից հետո տեղում կկայացվի տնտեսական հաշվարկ»:
Լրագրողի դիրատկմանը, որ իրենք արդեն իսկ պիտի իմանան, թե ինչքան ուղևորահոսք ունեն Հ. Առաքելյանը պատասխանեց.
«Մենք գիտենք, որ մեզ մոտ ուղևորահոսքի նվազեցում է լինելու»:
«Իրավունք»-ի հարցին թե ինչու են սպասում ուղևորահոսքի նվազեցման, եթե առջևում սեպտեմբերն է և հասարակական տրանսպորտից օգտվողների աճ է սպասվում Հ. Առաքելյանը պատասխանեց.
«Ավելանում է փոքր մարդատար մեքենաների քանակը, ցանկացած մեքենայի քանակի ավելացում նշանակում է, որ մեր պոտենցյալ ուղևորն է գնում: Հիմա նա օգտվում է իր անձնական օգտագործման մեքենայից: Երևանի փողոցները ամբողջությամբ խցանումների մեջ են, ինչի՞ արդյունքում՝ մեքենաների քանակի ավելացման: Եթե մեքենայի քանակն ավելանում է՝ ուղևուրինը նվազում է»:
«Իրավունք»-ի հարցին, թե այդ որոշումը չի՞ խթանի արտագաղթի տեմպերը, պարոն Առաքելյանը պատասխանեց.
«Մեր որոշումը՞: Ես կարծում եմ, մի փոքր կկասեցնի արտագաղթը՝ գոնե վարորդների առումով, որովհետև մեր վարարդները այսօր Ռուսաստանի Դաշնությունում նույն Գազել, Բոգդան և Պազ տիպի ավտոմեքենաներ են վարում: Գնում են, որովհետև ավելի հեշտ է աշխատելը և ավելի բարձր են վարձատրվում»:
Հարկ է նշել, որ եթե հաստատվի, որ ուղևուրավարձը 150 դրամ է, ապա freecar ակցիայի շնորհիվ, ուղևորահոսքը իրոք զգալիորեն կկրճատվի և freecar-ը Հայաստանում հավանաբար կմնա բարի ավանդույթ:
Մարինե Բարսեղյան