Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐՆ ԷԼԻ ՆԵՂՎԱԾ ԵՆ" Վ. ՉԱԽԱԼՅԱՆ

$
0
0

"ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐՆ ԷԼԻ ՆԵՂՎԱԾ ԵՆ" Վ. ՉԱԽԱԼՅԱՆ

"Մինչեւ դատավարությունը` օգոստոսի 9-ը, մեզ չեն թույլատրում տեսնել նրան, բայց փաստաբանները Արմենի մոտ գնում են ու ասում են, որ լավ է, առողջ է, նրան այցելել են նաեւ հայ հոգեւորականներ",- մեզ հետ զրոյցում  ասաց ջավախահայ ակտիվիստ, ներկա պահին ձերբակալված Արմեն Չախալյանի եղբայրը, ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

- Հիմա դատին ենք պատրաստվում: Փաստաբաններն ասում են, որ չկային բավարար հիմքեր Արմենին ձերբակալելու համար` տեսնենք:

- Պարոն Չախալյան, իսկ այս դեպքերից հետո ինչպիսի՞ տրամադրություններ են Ջավախքում:

- Ճիշտ նկատեցիք, կա տրամադրության փոփոխություն: Երբ ես դուրս եկա բանտից միանգամից ոգեւորություն տարածվեց, մտածեցինք` վերջացավ: Հիմա ջավախահայերը էլի նեղված են: Մնում է սպասենք դատավարությանը:

Հիշեցնենք, որ Վրաստանում ձերբակալվել էր ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը: Համաձայն` Արմեն Չախալյանի ձերբակալության պատճառը Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգություններն են եղել: Նրան ձերբակալել են Նինոծմինդայի, Ախալքալաքի հատուկ ծառայությունների աշխատակիցները` դիմակներով եւ ավտոմատներով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles