Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Պ.ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ «ԳԱՌՆՈՒԿԻ ՈՒ ԱՐՋԻ» ՀԵՔԻԱ՞Թ Է

$
0
0

Պ.ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

«ԳԱՌՆՈՒԿԻ ՈՒ ԱՐՋԻ» ՀԵՔԻԱ՞Թ Է

ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ զարմանալիորեն առանց ծանոթանալու ԵՄ Ասոցացման համաձայնագրի բովանդակության հետ, միայն թե Ռուսաստանին դեմ լինելու համար, կողմ է աշնանը համաձայնագրի նախաստորագրմանը: «Իրավունքի» այն հարցին, թե արդյո՞ք Եվրամիության հետեւից գնալն ու Ասոցացման համաձայնագրի մասին այսօր խոսելը չէ պատճառը, որ ինչպես վերջինս անընդհատ նշում է Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել, բանախոսը տեղում «հորինեց» «Կատաղած արջի ու գառնուկի» չստացված հեքիաթը.

Որեւէ ողջախոհ մարդ չի կարող դեմ լինել կամ կողմ չլինել եվրոպական արժեքային համակարգի հիմնական կրող Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերություններին: Մենք այլընտրանք չունենք, եթե ձեզ բերեն գառնուկներ եւ ընտանի այլ կենդանիներ ու բերեն կատաղած արջ, ո՞ր ուղղությամբ կգնաք: Կարծում եմ` այս օրինակս այդքան էլ լավը չէր, բայց պատկերավոր էր: Ուզում եմ ասել, որ եվրոպական արժեհամակարգը որդեգրված է մեր կողմից, որդեգրված է նաեւ մեր ուղղակի եւ չակերտավոր դաշնակիցների կողմից, իսկ Եվրոպական միությունը այդ արժեհամակարգի կրողն է, ուրեմն` բոլորս պետք է այն համարենք դրական երեւույթ: Եթե Ռուսաստանը դրան դեմ է խոսում, դա ահազանգ է բոլոր ողջախոհ հայերի համար, որ մի օր հավաքվեն, ասեն` Հայրիկյան, մի ժամանակ մեզ առաջնորդել ես, հիմա էլ առաջնորդի, հասկանում ենք` աթոռի համար մեռած չես, առաջնորդի, տեսնենք էս արջին ինչպես ենք իր տեղը դնում: Ես էլ կառաջնորդեմ` արջի հետ խոսելով ու ասելով. «Արջ ջան, քեզ կարգին պահի, թե չէ բազաներդ այստեղից կհեռանան ու մի կարծիր թե մեզ կարող ես ադրբեջանցիներին զենք վաճառելով վախեցնել, այլ ճանապարհներ էլ կան, որ ես գիտեմ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles