ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԺԱՄԵՐ ԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժաման փոխքաղաքապետ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ անդրադառնալով մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացմաը` նշեց. «Այս պահին Երեւանի քաղաքապետը հանդիպումներ է իրականացնում Երեւանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ՝ ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ ի մի բերելով հետագա անելիքները եւ միջոցառումներ։ Այսօր Երեւանի քաղաքապետը հրապարակային հայտարարությամբ կդիմի Երեւանի բնակչությանը՝ տալով բոլոր պարզաբանումները»:
Ի դեպ, ՀՀ նախարարները համոզված են, որ այդ հայտարարությամբ երեւանյան բնակչությունն ու քաղաքապետը միմյանց հետ «լեզու են գտնելու»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ