Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՈՒԼԻՍԻ 28-Ը ՀԵՊԱՏԻՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

$
0
0

ՀՈՒԼԻՍԻ 28-Ը ՀԵՊԱՏԻՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Այսօր «Արմենիա ՀԲԿ»-ի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի լյարդաբան-գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիրյանը ասաց, որ հուլիսի 28-ը արդեն 6 տարի է ինչ հռչակվել է հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր, որը Հայաստանում ևս կնշվի և կիրականացվեն որոշ միջոցառումներ:

Մասնագետը հայտնեց, որ խրոնիկական հեպատիտը դա լյարդի խրոնիկական բորբոքումն է, որը հարուցվում է որոշակի վիրուսներով: Հեպատիտը կարող է հանգեցնել լյարդի ցեռոզի կամ լյարդի քաղցկեղի և որպես հետևանք մահվան: Այդ պատճառով  հեպատիտի խնդիրը ամբողջ աշխարհում կարևոր խնդիր է հանդիսանում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տվյալների համաձայն աշխարհի բնակչության 12 հոգուց 1-ը ապրում է խրոնիկկան հեպատիտ B կամ C վարակով: Ընդհանուր հաշվարկով մեր երկրագնդում 500 մլն մարդ այսօր ախտահարված է այս վիրուսներով: Կարևոր խնդիր է մարդկանց իրազեկության մակարդակը բարձրացնելը և դրա միջոցով կանխարգելելը»:

Մասնագետը նշեց, որ հեպատիտը փոխանցվում է  երեք ճանապարհով՝ արյան միջոցով, մորից մանկանը և սեռական ճանապարհով: Հիվանդությունը կարող է թաքնված լինել երկար տարիներ, բայց  ժամանակին  հայտնաբերման և բուժման դեպքում հնարավոր է լիովին հաղթահարել այն:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles