Ադրբեջանական կայք- Երեւանը պատրաստվում է հանձնել
Լեռնյաին Ղարաբաղը Ադրբեջանին
Ադրբեջանական կայք “Aze.az”-ը գրում է, որ ըստ փորձագետի` Երեւանը պատրաստվում է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին եւ զբաղվում է այդ գործողության տեղեկատվական եւ քաղաքական ապահովմամբ, քննարկելով Հայաստանի ինտեգրման հարցը ԵՄ-ի հետ: ԻՆչպես հայտնում է “Aze.az՚” կայքը. “Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերջին հայտարարությունը, որում նա բարձրաձայնել է տարածքային պահանջներ Թուրքիայից, ստացել է նկատվող միջազգային ռեզոնանս: Միայն այն պատճառով, որ մինչ օրս Երեւանը չի ընդունել որեւէ սահմանադրական կամ այլ գործողություն, որը կարտահայտվեր նման պահանջներ կապված Թուրքիայի հետ”,- նշվում է Ստանիսլավ Տարասովի հոդվածում, որը տեղադրված էՙ “iarex.ru՚”կայքում: Այսպիսով, ըստ “Aze.az՚”-ի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ճիշտ է այն ժամանակ, երբ հայտարարում է, որ Հայաստանի պահանջները Թուրքիայի տարածքի վերաբերյալ հակասում են պարտականություններին, որոնք իր վրա է վերցրել Երեւանը այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են` ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն: Պետք է ենթադրել, որ Հայաստանի գլխավոր դատախազը լինելով պաշտոնական անձ, որոշել էր կամ նրան հանձնարարել էին բարձրացնել դիրքորոշումը, որը ներկա է Հայաստանի իշխող վերնախավում: Այդ պատճառով հարց է ծագում. Ի՞նչ է այս ամենը նշանակում: Սկզբից նշենք այն փաստերը, որոնք դրված են մակերեսին: Ի դեպ, հետաքրքիր է հնչում ԱՄՆ-Ադրբեջանի հիմնադրամի գլխավոր փորձագետի եզրակացությունները Ալեքսեյ Սենիցինի առաջընթացի վերաբերյալ: “Մինչ վերջերս Երեւանը չէր համարձակվում այսպիսի քայլ անել: Ավելին, “Ֆուտբոլային դիվանագիտության” կարճ ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարել է իր պատրաստակամության մասին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար առանց որեւէ նախապայմանների”,- կարծում է փորձագետը: “Բայց հիմա իրավիճակն ինքնին ըստ հայ փորձագետների` բարեհաճ է Հայաստանին. Էրդողանի կառավարությունը այժմ ծանր ժամանակներ է ապրում անկանխատեսելի Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված լինելու պատճառով: Տեղապտույտի մեջ է եւ թուրք-քրդական հարաբերություններ կարգավորումը, իսկ Անկարան դառնում է քննադատությունների թիրախը արեւմտյան տերությունների կողմից բռնությամբ բողոքի շարժումը լռեցնելու համար հենց Թուրքիայում”: Բայց դա ըստ Սինիցինի “ընդամենը քաղաքական ֆոն է, որում կատարվում է արագ մերձեցում Երեւանի եւ Եվրախորհրդի միջեւ եւ Հայաստանի հեռվացումը “Ռազմավարական դաշինքից” Ռուսաստանի հետ”: Բայց Հայաստանը դեռ մնում է հավաքական անվտանգության կազմակերպության անդամ: Այդ պատճառով իր հարձակումը Թուրքիայի հասցեին նաեւ ազդում է Ռուսաստանի շահերի վրա: Դա մի կողմից: Մյուս կողմից, եթե Հայաստանը հույս ունի դառնալ այլ միավորի անդամ` ՆԱՏՕ-ի, ապա համաձայն ընդունելության պայմանների, երկիրը չպետք է ունենա տարածքային վեճեր հարեւան երկրների հետ: Այսպիսով, Հայաստանի գլխավոր դատախազի կողմից բարձրաձայնած պահանջները Թուրքիային փակում են Երեւանի ճանապարհը դեպի Բրյուսել: Հենց սրանում է ամբողջ հարցը: Եվ կրկին հարց է առաջանում Հայաստանի գլխավոր դատախազի նպատակների մասին: Պարզվեց դրա նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է համաձայանգիր Հայաստանի ասոցացման մասին ԵՄ-ի հետ, բացելով Հայաստանի համար Թուրքիայի հետ սահմանը: Ըստ հայ փորձագետներից շատերի, Հայաստանի ասոցացումը ԵՄ-ի հետ թույլ կտա իջեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, որը վերահսկում է հայ-թուրքական սահմանը եւ Ադրբեջանի հետ միասին առանձնացնում է Հայաստանին տարածաշրջանից: Իսկապես, վերջին ժամանակներում թուրքական ԶԼՄ-ներում հաճախականացել է հայտարարությունների քանակը նվիրված հայտնի “Ցյուրիխյան արձանագրությունների” հեռանկարների վավերացմանը կանխատեսող Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը: Նշվում է, որ այս առումով Արեւմուտքը ավելի մեծ ճնշում է գործադրում, քան առաջ: Դա պայմանավորված է հնարավոր կադրային փոփոխությունների հետ իշխանության բարձրագույն օղակներում, իսկ ավելի ճիշտ` վարչապետ Էրդողանի Ռեջեփ Թայիբի հնարավոր հրաժարականի հետ: Միեւնույն ժամանակ, առաջարկություններ են արվում, որ այն դեպքում, եթե ամբողջ իշխանությունը Թուրքիայում հայտնվի նախագահ Աբդուլահ Գյուլի ձեռքում, ապա հնարավորություն է առաջանում ունենալ “ճեղքում Հայաստանի ուղղությամբ”: Ըստ հայկական “Lragir.am՚” կայքի` ՙՍերժ Սարգսյանի պայմաններ դնելը Թուրքիային դարձավ շախմատային “պատառաքաղ՚” մի կողմից այն տեղավորվում է ռուս-թուրքական մեկուսացման տրամաբանության մեջ, մյուս կողմից` Եվրոպային է տալիս փաստարկ Թուրքիայի դեմ”:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը փորձում է դուրս բերել Ռուսաստանին Թուրքիայի հետ առճակատման եւ ինչպես կարծում են որոշ երեւանյան փորձագետներ. “շատ շուտով պետք է սպասել հայերի հղումներին ռուսական հանրությանը “ագրեսիվ նեոօսմանցիների” վերաբերյալ, կոչեր “քրիստոեական համերաշխության վերաբերյալ եւ այլն”: Եվ դա արդեն տեղի է ունենում”: Ըստ ադրբեջանական կայքի, Հայաստանում հայտնի հրապարակախոս Իգոր Մուրադյանը բացատրելով պատճառները “Երեւանի լուծումները առավելագույն ինտեգրման մասին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ՚”, հետաքրքիր թեզեր է ներկայացրել: “Առաջինը` Երեւանը զգուշանում է վտանգի մոտեցումից, կախված աճող կախվածությունից Մոսկվայից”: Երկորդը` Երեւնաը ցավոտ է ընդունում “Ռուսաստանի եւ Թուրքիայի հնարավոր մերձեցումը, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմական ներուժի ամրապնդումը ժամանակակից հարձակողական զենքի մատակարարման միջոցով”: Երրորդը` “Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը որոշվում է ոչ թե Հայաստանի դիրքով եւ մտադրություններով, այլ արեւմտյան հանրության քաղաքական նպատակներով, որը ունի բազմաթիվ հնարավորություններ Արեւելյան Եվրոպայի երկրների նկատմամբ տասնամյակների վրա հաշվարկած քաղաքականություն”: Չորրորդը` “Թուրքիան փորձում է օգտվել Լեռնային Ղարաբաղի թեմայից, որպեսզի ստեղծի խոչընդոտներ Հայաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ի հետ: Արեւմտյան հանրությունը դիտարկում է իր խնդիրները անվտանգության առումով Հարավային Կովկասում, ինչպես կարեւորագույն զսպման ուժ ղարաբաղյան հակամարտության վերսկսման եւ Թուրքիայի միջամտության դեմ”:
Այս ամենը նշանակույմ է միայն մեկ բան. Երեւանը պատրաստվում է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին: Այդ պատճառով Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունը փաստորեն խափանում է այս “խաղը”: “Այս ամենը տանում է դեպի այն, որ Սերժ Սարգսյանը մտել է կատաղի պայքարի մեջ իր իշխանության համար: Հայաստանը եւ հայերը այստեղ կապ չունեն”,- նշվել է “Aze.az” ադրբեջանական կայքի հոդվածում:
Պատրաստեց՝ ՄԱՐԻԱՄ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ