Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻՑ ԵՎՍ 7-8-Ը ԿԹԱՆԿԱՆԱ

$
0
0

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻՑ ԵՎՍ  7-8-Ը ԿԹԱՆԿԱՆԱ

 

Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում խոսեց միջքաղաքային, միջմարզային տրանսպորտի սպասվելիք թանկացումների մասին. «Այսօր մինիմալ թանկացումներ կարող են լինել, ունենք միջմարզային, միջքաղաքային մոտավորապես 170 երթուղի, որոնցից, երեւի թե, կթանկանան  7-8-ը, բայց շատ չնչին` 10-12%-ով: Մոտավորապես 160 երթուղի, ընդհանրապես, չի թանկանալու, որը հօգուտ ժողովրդի է: Իսկ այդ 7-8 երթուղին ասեմ, թե ինչու է թանկանում, որովհետեւ նախկինում մրցութային հանձնաժողով իրենք ներկայացրել են մի քիչ բարձր թվով եւ շահել են ավելի բարձր գումար ուղեվարձ, բայց աշխատել են ավելի քչով: Իսկ «Իրավունք»-ի հարցին, թե, իրո՞ք, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը փոշմանել է, որ երեւանյան հասարակական տրանսպորտը թանկացել է, վերջինս նշեց. «Ոչ, Երեւան քաղաքի քաղաքականությունը չի որոշում նախարարությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles