"ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԶՈՎԱՑՎԱԾ ԱՅԼ ՈՉ ԹԵ ՍԱՌԵՑՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐ"
Այսօր ՍԻՄ «Ազդակ» ակումբում ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության իրավաբանական ապահովության պետ ՆՈՒՆԵ ԲԱԿՈՒՆՑԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամռան տապին դիմակայելու համաչ մի շաչք խորհուրդներ հնչեցրեց:՛
- Սառույցը, կամ շատ սառը ըմպելիքը մեզ չի զովացնի, հակառակը կարող է նույնիսկ մրսածություն առաջ բերել կոկորդի, սպամոքսի հատվածում:
Ինչ վերաբերվում է արեւայրուքներին ապա մասնագետը հորդորեց ասելով, որ դրանք այդքան էլ լավ չէ մարդու առողջության համար, եթե չասենք, որ վնասակար է.
- Ապացուցված է, որ ուղիղ արեւի տակ արեւայրուք ստանալը բերում է մաշկի քաղցկեղի զարգացման: Հիշեք, որ մեր տարածաշրջանում, անգամ ծովի ափի հով տեղերում մարդիկ սեւանում են, քանի որ ուլտրամանուշակագույն ժառագայթման մակարդակը բավականին բարձր է: Բացի այդ ջուրը հայելի է, որը անդրադարձնում է եւ այստեղ եւս ուլտրամանուշակագույն ճառագայթումը ավելանում է: Երբ մեկնում եք քաղաքից դուրս առաջին երեք օրերին պետք է արեւայրուք ընդունել, կամ լողանալ քիչ քանակությամբ, որպեսզի օրգանիզմը ավելի հեշտ վերափոխվի եւ թեթեւ տանի այդ մեծ տարբերությունը: Նույնը վերաբերվում է սննդակարգին: Ամռան շրջանում ավելի շատ միրգ եւ բանջարեն ուտել, ծանրամարս, յուղոտ սնունդ աշխատեք ուտել առավոտյան, կամ զով ժամերին, որպեսզի լրացուցիչ չծանրաբեռնեք ձեր օրգանիզմը:
Հաջորդ կարեւոր հանգամանքը դա մեր աշխատանքի կազմակերպումն է, տանը, թե աշխատավայրում, հարկավոր է կազմակերպել հով ժամերին այն է 12:00-ից, մինչ 17:00-ն: Առավել հակացուցված է այդ ժամերին դուրս գալը հղիներին, երեխաներին, տարեցներին եւ սիտրանոթային հիվանդներին, ցանկալի է այդ ժամերին նրանք հիմնականում պարկած դիրքում լինեն, քանի որ սիրտանոթային համակարգը ավելի հեշտ է աշխատում: Պետք է նշեմ, որ նույնիսկ ստվերի տակ կանգնելուց կարող են բարդություններ առաջանալ:
- Իսկ ի՞նչ խորհուրդ չի տրվում օգտագործել այս սեզոնին:
Խորհուրդ չի տրվում շաքար եւ կոֆեին պարունակող ըմպելիքներ, դրանք կլինեն տաք, թե սառը, որովհետեւ շաքարը ավելի ուժեղացնում է ջրազրկումը, իսկ կոֆեինը ժամանակավորապես թարմացնում է, բայց խթանում է օրգանիզմի հնարավորությունները եւ առանց այդ էլ ծանրաբեռնված օրգանիզմը շուտ է հոգնում:
- Ամեն տարի մենք բոլորին հիշեցնում եւ բարցրաձայնում ենք, թե ինչ անել որպեսզի շոգը ավելի հեշտ տանեն: Առաջին խորհուրդը դա բավական քանակով, ջուր, կամ հեղուկ օգտագործելն է եւ խոսքը գնում է առանց գազավորված ըմպելիքի մասին: Եթե մյուս եղանակային պայմաններում խորհուրդ է տրվում խմել մինչեւ 2 լիտր ջուր, ապա այս սեզոնին մինչեւ 3 լիտրի պետք է հասցնել: Այն անձինք ովքեր ունեն սիտրանոթային, կամ երիկամային խնդիրներ պետք է քննարկեն բժշկի հետ: Ջրից բացի կարելի է օգտագործել հայկական ոչ գազավորված թանը, որովհետեւ մեր օրգանիզմը հովանում է քրտնարտադրության միջոցով, իսկ շատ քրտինք արտադրելուց օրգանիզմը արտադրում է հեղում, իսկ շոգ եղանակին ջրազրկում է տեղի ունենում, որից էլ առաջ են գալիս առողջական խնդիրներ, հոգնածություն, գրգռվածություն, տրամադրության անկում: Ջրազրկման դեպքում կորցնում ենք ջուր, աղեր եւ սպիտակուց, որոնց վերականգնումը կա թանի մեջ` հարմոնիկ ձեւով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ