«Շանթ»-ը դատի է տվել «Իրավունք» թերթին` բարի համբավն արատավորելու համար
Գրեթե երկու ամիս առաջ «Իրավունք» թերթը ««Շանթ»-ի հերթական քցոցին» ու դատական գործընթացը» վերնագրով հոդվածում անդրադարձել էր հեռուստաընկերության կողմից նկարահանված սերիալներում երկրորդ պլանի դերասանների մասամբ կամ ընդհանրապես իրենց կատարած աշխատանքի դիմաց հասանելիք վարձատրությունը չստանալու խնդրին, ինչպես նաև հեռուստաընկեության կողմից կազմակերպած նախագծերում տարբեր անարդարություններին ու կեղծիքներին` հիմք վերցնելով «Շանթի» «Անծանոթը» հեռուստասերիալի գլխավոր դերակատաներից Գնել Սարգսյանի հետ ունեցած հարցազրույցը:
Արդյունքում «Շանթ»-ը դա վիրավորանք և բարի համբավն արատավորել է համարել և ոչ հերքում կամ պատասխան չպահանջելով` միանգամից դիմել է դատարան ու «Իրավունքից» պահանջում է 3մլն դրամ:
ASEKOSE.am-ը կապ կհաստատի «Շանթ» հեռուստաընկերության հետ և հետևյալ`«Արդյո՞ք հերքում չի պահանջել հեռուստաընկերությունը և ինչո՞ւ» հարցերի պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: