Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Քաղաքապետը կասեցրել է ուղեվարձի բարձրացման մասին որոշումը

$
0
0

Քաղաքապետը կասեցրել է ուղեվարձի բարձրացման մասին որոշումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքէջում հրապարակված տեղեկատվության, կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:

«Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի», - ասված է քաղաքապետի հայտարարության տեքստում:

«Մենք ուշադիր հետևում ենք նաև այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երևանցիների միջև միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միևնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց  մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երևանին», - ասված է քաղաքապետի հայտարարությունում:

Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles