ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԲԱՐՕՐՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՐԵՑ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր հայտնեց, որ Աշտարակի տարածքում պետք է կառուցվի «Նոր Հալեպ» անունը կրող թաղամաս, որտեղ բնակություն են հաստատելու հայրենադարձ սիրիահայերը: Այժմ սկսվել են թաղամասի նախագծման աշխատանքները:
« 300 սիրիահայեր արդեն հերթագրվել են այս տարածքից բնակարան ստանալու համար: Մեր նպատակն է 5-ից 10՝ չորս մուտքանի տների կառուցում և մինչև 100 հատ առանձնատների կառուցում: Ուրախությամբ պիտի նշեմ, որ մեր հայրենաիցները մեծ ակտիվություն են ցուցաբերում և՛ այս աշխատանքի, կառուցելու, և՛ որոշակի ներդրումներ անելու համար:
Նախարարը հայտնեց, որ հիմա Հայաստանում կա շուրջ 10.000 սիրիահայ. «Սիրիայում իրավիճակը գնալով բարդանում է, շրջափակման մեջ է Հալեպը և մեր հայրենակիցները դժվարանում են այնտեղից դուրս գալ, բայց հեռախոսներով մեզ հետ խոսում են և մարդիկ կան, որոնք ցանկություն ունեն այնտեղից արդեն հերդագրվել բնակարանին, որովհետև իրենք հասկանում են, որ պետք է գան»:
Նախարարը հայտնեց, որ.« Այս ծրագրի հիմքում «Գրանդ Տոբակո» և «Գրանդ Քենդի» ընկերությունների հիմնադիր ղեկավար Հրանտ Վարդանյանն է եղել, որովհետև պարոն Վարդանյանը 100.000 դոլար առաջարկեց, որ մենք սիրիահայերի ծրագիր անենք և մենք քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս գումարները պետք է չփոշիացնել, այլ պահել և ստեղծել բնակարաններ, տներ մեր հայրենակիցների համար և առաջին ներդրումը այս բնագավառում կատարել է Հրանտ Վարդանյանը՝ իր 100.000 դոլարը փոխանցվել է սիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոնին:
Մարինե Բարսեղյան