Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԳԾԻ ՏԵՐ ՍԱՐՔԵԼ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

$
0
0

ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԳԾԻ ՏԵՐ ՍԱՐՔԵԼ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյան այսօր ասաց, որ տրանսպորտի վարչության կողմից առաջ քաշվող անիմաստ ծախսերից խուսափելու և պետական սուբսիդավորում ստանալու դեպքում  հնարավոր կլինի խուսափոլ ուղևորափոխադրման գնի թանկացումից:  Նա տեղեկացրեց, որ փոխադրողները «Երևան Տրանս»-ին ամսական 16.500 դրամ գումար են վճարում, բայց չգիտեն թե ինչի համար: Թվով մոտ 2000 տրանսպորտային միջողց ամսական կատարում է այդ վճրումը. «Մենք դիմելու ենք դատարան վիճարկելու այդ 16.500 դրամի պայմանագիրը, թե այդ ի՞նչ պայմանագիր է՝  չենք հասկանում: Պարոն Մարգարյանը պետք է մեզ էլ լսի, եթե մենք դասական կարգով դա վիճարկենք  և շահենք, դա նախադեպ կլինի՝ և բոլորը իրենց 16.500 դրամները ետ կպահանջեն»:

Նա տեղեկացրեց, որ կառավարության որոշումով ցանկացած փոխադրող ինքն է սպասարկում ժողովրդին և դիսպետչերական վերահսկողություն իրականացնում չվերթների և չվացուցակների հետ կապված. «Ինքը փոխադրողը երկու երթակարգավար ունի՝ սկզբնակետում և վերջնակետում: Հիմա չգիտես ինչու քաղաքապետարանը դիսպետչերական կետեր է ստեղծել, պայմանագիր է պարտադրել փոխադրողներին 16.500 դրամով ՝իբրև թե իրենք են այդ չվերթները, չվացուցակները իրականացնում, այսինքն՝ իրենք հակասում են օրենքին»:

Նա ասաց, որ հարկային արտոնությունների սահմանման, այդ 16.500 դրամ վճարի կասեցման և կառավարության կողմից դիզվառելիքի ներկրման և մաքսային տուրքերից  դրա ազատման պարագայում հնարավոր կլինի ստեղծել այնպիսի պայմաններ, որ թեթևություն կզգան փոխադրեղները. « Քանի որ սոցյալապես ծանր վիճակում է մեր ժողովուրդը կաշխատենք 100 դրամով, մինչև տեսնենք ինչ է ստացվում»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը և ավելացրեց, որ. «Փոխադրողին գծի տեր սարքել է տրանսպորտի վարչությունը»:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles