Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԻՋՈՑՈՎ ՍԻՐԻԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է

$
0
0

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԻՋՈՑՈՎ ՍԻՐԻԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է

Արաբագետ Արմեն Պետրոսյանը այսօր ասաց, որ այն ինչ տեղի է ունենում Սիրիայում պետք է որակել որպես միջանկյալ փուլ, որովհետև այժմ հակամարտության մասնակիցների մի կողմը՝ Ասադի հակառակորդները և նրանց արտաքին հովանավորները, կանգնած են նոր մարտավարության ընտրության առաջ. « Այս իրավիճակը սկիզբ առավ մայիսի 7,8-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այցելեց Մոսկվա և ռուս-ամերիկյան համաձայնություն ձեռք բերվեց ՝Ժնևում Սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված կոնֆերանս կազմակերպելու հետ կապված: Սակայն այս պայմանավորվածությունից հետո ակնհայտ դարձավ, որ կողմերը նաև երկրի նրսում  ամբողջ թափով պատրաստվում են այդ կոնֆերանսին, այն էլ առավել պահանջատեր, առավել ինքնավստահ և հաստատուն դիրքերից են հանդես գալու այդ գործընթացում»:

Արմեն Պետրոսյանը ասաց, որ արդեն մայիսի վերջին պարզ էր, որ նման կոնֆերանս գումարելու հնարավորությունները հավասարվում են զրոյականի: Հիմնական պատճառը այն է, որ Սիրիայի ներսում տեղի ունեցավ իրավիճակի կտրուկ փոփոխություն: Հակամարտության կողմերից մեկը՝ Ասադը կառավարական զորքերով, զգալիորեն և անհամաչափ հաջողությունների հասան: Սիրիայի կառավարական զորքերի կողմից սահմանամերձ տարածքների ապստամբ խմբավորումների հենակետերի ոչնչացման գործընթաց իրականացվեց, որի թիրախը հատկապես Սիրիա-լիբանանյան սահմանն էր:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles