Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԴԱՏԱՎՈՐ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԵԿ ՍՐՎԱԿՈՒՄ-2

$
0
0

ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԴԱՏԱՎՈՐ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԵԿ ՍՐՎԱԿՈՒՄ-2

Անցած համարում մենք խոստացել էինք ՙբացահայտել՚ հանրահայտ գաղտնիք. ինչպե±ս է ստացվում, որ դատավորի աթոռը միաժամանակ զբաղեցնում են ինքը` դատավորը, եւ հայցվորի շահերի պաշտպանը: Մեր բացահայտումները չեն հավակնում վերջնական լինելուց, հետեւաբար, թե° ընթերցողը եւ թե° ՙհամապատասխան՚ բոլոր մարմինները ազատ կարող են առաջ քաշել իրենց վարկածները...
ՙ
ՍԱԿԱՐԿՎՈՒՄ՚ ԷՐ ՔԱՌՈՐԴ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ


Գեւորգ Բաղդասարյանը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հերմինե Կուրեխյանի` պահանջելով անվավեր ճանաչել 2007 թվականի սեպտեմբերի 11-ին քաղաքացիներ Մկրտիչ Կայծակի Նավասարդյանի, Քալորին Աբրահամյանի (մի կողմից) եւ քաղաքացի Հերմինե Կուրեխյանի (մյուս կողմից) միջեւ  Երեւան քաղաքի Ա. Տիգրանյան նրբանցքի 30/1 բնակելի տան եւ տնամերձ հողամասի նկատմամբ կնքված առքուվաճառքի պայմանագիրը: Տիկին Կուրեխյանը գնել էր այդ անշարժ գույքը 265.000 դոլարով:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ի դեմս նախագահող Սիմիզար Հովսեփյանի, Գեւորգ Բաղդասարյանի հայցը բավարարել էր: 2010թ. հուլիսի 26-ին կայացված այդ վճիռը գոյատեւել էր ընդամենը երկուսուկես ամիս. հոկտեմբերի 13-ին այն բեկանվել էր: Սակայն այդ դատավարության որոշ մասնակիցների համար այդ ՙսակարկությունները՚ շարունակվել էին փոքր ինչ այլ` քրեական հարթության վրա: Սակայն մինչեւ դրանց անցնելը, անհրաժեշտ է տեղեկանալ քաղաքացիական դատավարության ՙնախապատմությանը՚...

ՀԱՅՑՎՈՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԴԺԳՈՀ ԷՐ

Զարմանալի չէ, որ քառորդ միլիոնից ավելի դոլար ՙեկամուտից՚ զրկված անձը գոհունակությամբ չէր կարող ընդունել Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ դրա թիրախն էր դարձել Գ. Բաղդասարյանի շահերը ներկայացնող փաստաբան Հ. Քիշմիրյանը: Վերջինս իր վստահորդի կողմից մեղադրվել էր խարդախության մեջ, եւ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, իսկ Գ. Բաղդասարյանը ստացել էր տուժողի կարգավիճակ: Իրավապահ մարմինների կողմից արդեն կազմվել եւ հաստատվել էր մեղադրական եզրակացություն, ըստ որի Գ. Բաղդասարյանը դատակոչվել էր որպես` իր նախկին փաստաբանի կողմից կատարված հանցագործությունից տուժած անձ: Քրեական գործը ներկայումս գտնվում է դատարանում, բայց...
Մեղադրյալ Հ. Քիշմիրյանի պաշտպանի հետ կարճատեւ զրույցի արդյունքում ես տեղեկացա, որ առկա է նաեւ ՙթարմացված՚ մեղադրական եզրակացություն, որում տուժող Գեւորգ Բաղդասարյան չկա: Այլ խոսքով` Հ. Քիշմիրյանի մասով մեղադրանքի ծավալը փոփոխվել էր, քանի որ այդ տուժողը հրաժարվել էր իր մեղադրանքից: Ըստ իս` ճիշտ էլ արել էր, քանի որ ում-ում, բայց փաստաբանի աշխատանքից դժգոհելու առիթ հայցվոր Բաղդասարյանը ունենալ չէր կարող, քանի որ...

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԼԻՆԵՐ
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ


Դատավոր Սիմիզար Հովսեփյանը ավարտել էր դատաքննությունը եւ վերջինիս արդյունքում ձեռք բերված ապացույցներով հեռացել էր խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու: Եվ կայացրել էր...
Վերաքննիչ բողոքի հիմնավորումներից.
ՙԴատարանն իր նախաձեռնությամբ փոխել է հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումի իրավական հիմքը, այն է` հայցվորն իր հայցադիմումի իրավական եւ փաստական հիմքում դրել է պայմանագրի կեղծ լինելու հանգամանքը, իսկ դատարանն իր դատական ակտում նշել է, որ նշված գործարքը կեղծ ճանաչելու հիմքեր առկա չեն, այլ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը, հետեւաբար, հայցը պետք է բավարարել ոչ թե գործարքը կեղծ լինելու, այլ շինծու լինելու հիմքով...՚:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա նա արձանագրել էր տառացիորեն հետեւյալը. ՙ...  Եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը եւ առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչեւ Առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել Առաջին ատյանի դատարանում մինչեւ դատաքննության ավարտը:
Տվյալ նորմի մեկնաբանության համաձայն` օրենսդիրը հայցի հիմքը փոխելու իրավասու սուբյեկտ է համարել միայն հայցվորին, ուստի դատարանին հայցի հիմքը փոխելու իրավասություն տրված չէ: Ավելին, օրենսդիրը սահմանել է կոնկրետ ժամանակահատված, երբ հայցվորը կարող է իրականացնել հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու իր իրավունքը: Տվյալ պարագայում հայցը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով` գտնելով որ վիճելի գործարքը եղել է կեղծ գործարք, մինչեւ դատաքննությունը սկսելը հայցվորը չի փոփոխել հայցի հիմքը, վերջինս դատաքննության ընթացքում եւս պնդել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ներկայացված պահանջը: Դատարանն այդ հանգամանքն արձանագրել է, իրավացիորեն գտել, որ վիճելի գործարքը կեղծ որակելու հիմքեր առկա չեն, սակայն իր նախաձեռնությամբ փոխելով հայցի հիմքը առանց բավարար ապացույցների գտել է, որ գործարքը պետք է անվավեր ճանաչվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա` որպես շինծու գործարք, այն դեպքում, երբ նման պահանջ հայցվոր կողմը չի ներկայացրել՚:
Եվ այսպես. դատաքննության ընթացքում հայցվորի կողմից նոր հիմքեր ու հիմնավորումներ չեն ներկայացվել, իսկ ներկայացված հիմքերով ու հիմնավորումներով դատարանը պարտավոր էր մերժել հայցը: Այդ դեպքում. ի±նչն էր դրդել դատավոր Ս. Հովսեփյանին ստանձնել հայցվորի շահերի պաշտպանի պարտավորությունները: Հավանաբար` գերխոշոր ցանկությունը ամեն գնով բավարարել հայցվորի ցանկությունը եւ հանձնել նրան 265.000 դոլար արժողությամբ անշարժ գույքը:
Իսկ թե որոնք էին նման ցանկության դրդապատճառները, ապա դա այն հարցն է, որին լրագրողը պատասխանելու իրավունք եւ ցանկություն ունենալ չի կարող:

ԻՍԿ ՈՎՔԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ՙԻրավունքի՚ նախորդ համարում` սույն նյութի սկզբնամասում մենք գրել էինք, որ` ՙ20 դատավորի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին` դատավորի վարքագծի կանոնների խախտման առկայության հարցն օրենքով սահմանված կարգով պարզելու համար՚:
Կա արդյոք, այդ 20-ի մեջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը:
Այս պահին այդ մասին տեղեկություններ չկան: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ վերը նշված գործով այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը հնարավոր չէ` սպառվել է ՙվաղեմության ժամկետը՚: Սակայն դա էական չէ. հարցերի հարցն է, թե ովքե±ր են այսօր դատավորներին դատողները...
Մեր նախկին հրապարակումներից ընթերցողները տեղեկացված էին եղել, որ Արդարադատության խորհրդում առկա են դատավորներ, որոնք խեղաթյուրում են դատական ակտերը, գործի ապացույցները, իրենց վճիռները հիմնավորում են ստով ու կեղծիքով: Արդարադատության խորհրդում եւ Արդարադատության նախարարությունում պակաս չեն այնպիսիները, ովքեր համարում են, որ ստելը, կեղծելը, խեղաթյուրելը հայրենական արդարադատության օրինական ոճն է...
Այնպես որ` այսպիսին է Հայաստանի Հանրապետության դատական համակարգը: Եվ` վե±րջ... Թե± այդ արատավոր պրակտիկային ի վերջո ամենակոշտ ձեւով վերջ դնելու հույսեր կան:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles