Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ՚ ՄՈԳՈՆԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

$
0
0

ՙԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ՚ ՄՈԳՈՆԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս պահին, երբ ընթերցողը կարդում է այս տողերը, արդեն դեկտեմբերի 21-ն է, երբ իբր պետք է տեղի ունենար ՙաշխարհի վերջը՚: Ինչպես եւ սպասելի էր, դա ընդամենը հերթական բլեֆն էր, այն էլ` աշխարհի մասշտաբով, եւ մեր հայրենակիցները իրավացիորեն, ժողովրդի խոսքով ասած, ՙաշխարհի վերջը՚ շան տեղ չդրին: Բայց, օրինակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, չգիտես ինչու, վրդովվում էր, որ հայերը աշխարհի վերջին բացարձակապես չեն հավատում, եւ, ի տարբերություն այլ երկրների, մեր մեծահարուստներից եւ ոչ ոք դրանից պատսպարվելու նպատակով բունկեր չէր կառուցել:
Իսկ թե ինչպես է ծլել այդ բլեֆը` ռուսական ՙԱրգումենտի նեդելի՚ թերթին տված հարցազրույցում պատմել է մայաների քաղաքակրթության լավագույն գիտակներից մեկը` պրոֆեսոր Գալինա Երշովան: Ըստ նրա` մայաների օրացույցը հայտնաբերվել է 1958 թվականին, եւ մինչեւ 1970-ը դրա տեքստերն ամբողջովին վերծանված էին: Ոչ մի գիտնական այդտեղ չէր գտել ակնարկ անգամ, որ կանխատեսված է աշխարհի վերջ, ընդամենը մատնանշված է, որ 2012-ի դեկտեմբերի 21-ի ամսաթվին համապատասխանում է մեծ` 13-րդ պարբերության ավարտը ու նոր պարբերության սկիզբը: Սակայն այդ արշավախմբի ոմն նկարչուհի, որ հարբեցող էր, հանկարծ որոշել էր, որ իր մեջ են մտել մայաների ոգիները, ու կազմել էր ցնդաբանական տեքստ, որը ոչ ոք բանի տեղ չէր դնում: Սակայն, ինչպես պնդում է Երշովան, այդ ցնադաբանությունը վերակենդանացրեցին եւ որպես ստույգ լրատվություն համաշխարհային ԶԼՄ-ներին փոխանցեցին ԱՄՆ հատուկ ծառայությունները, քանզի նրանց անհրաժեշտ էր շատ խոշոր հիսթերիա, որպեսզի դրա ծխածածկույթի ներքո հանգիստ իրականացնեն այն փոփոխությունները, որ նախատեսել են աշխարհի մասշտաբով:
Ի դեպ, Գալինա Երշովան շեշտում է այն հանգամանքը, որ մայաների քրմերը շատ լավ աստղագետներ էին ու կարողանում էին ճշգրտորեն հաշվարկել աստղագիտական տարբեր երեւույթներ` հազարամյակների կտրվածքով: Զուտ աստղագիտական տեսակետից` Արեգակի ծագման կետը այսօր լքում է Ձկների համաստեղությունը եւ մուտք գործում Ջրհոսի համաստեղություն, եւ միաժամանակ դա համընկնում է տարվա ամենակարճ օրվա` ձմեռային արեւադարձի հետ:
Ընդհանրապես` Արեգակի ծագման կետը երկրագնդի առանցքի, այսպես կոչված, պրեցեսիայի հետեւանքով կենդանակերպի բոլոր համաստեղություններով ամբողջական պտույտ է կատարում 26 հազար տարվա ընթացքում, եւ ամեն համաստեղությունում գտնվում է մոտավորապես 2000 տարի: Մեր նախնիները Ձկներից Ջրհոս մուտք գործելը դեռ հազարամյակներ առաջ կոչում էին Տիեզերական գարուն, որը բոլոր արի ազգերի, ու մասնավորապես` հայոց համար, համարում էին շատ նպաստավոր ժամանակաշրջան: Այնպես որ, այսօր կարող ենք ուրախությամբ տոնել մեր Տիեզերական գարունը, իսկ մի քանի օր անց` արդեն Նոր տարին:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles