Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԱԿ ներկայացուցիչներին

$
0
0

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

Նախագահին ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը Հայաստանում եւ Սփյուռքում: Պարոն Ավետիքյանը նշեց, որ ՌԱԿ հանրապետական վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու եւ ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ թեկնածուին պաշտպանելու համար: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է երկրի կայուն եւ աստիճանական զարգացմանը եւ հասարակության մեծամասնությունը ավելի ու ավելի լավ է հասկանում դա: ԱԺ նախագահի համոզմամբ՝ հասարակական այդ ընկալման լավագույն արտահայտությունն են լինելու առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները: Երկուստեք կարեւորվեց արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքաղաքական, ՌԱԿ-ԱԺ համագործակցությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles