Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԹԱՓՎԻՐ ՌԻՉԱՐԴ, ՍԹԱՓՎԻՐ...

$
0
0

ՍԹԱՓՎԻՐ ՌԻՉԱՐԴ, ՍԹԱՓՎԻՐ...

Օրերս ամերիկացի քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը իր ասուլիսի ժամանակ, բացասաբար է արտահայտվել Եվրասիական միության  գաղափարի մասին նշելով, որ այն ՀՀ-ին բոլորովին անհրաժեշտ չէ: Իսկ երբ պարոն Գիրագոսյանին հարց են ուղղել ասելով, թե ինչպե՞ս կարող է այն անիմաստ համարվել, չէ՞ որ այդ գաղափարը ողջունվում է ճանաչված քաղաքական գործիչների կողմից, դիցուք ԱԺ պատգամավոր Արտաշես Գողամյանի: Ամերիկահպատակը ի պատասխան նշել է, որ պարոն Գեղամյանը լուրջ չէ: Այս առումով պարոն Գեղամյանը <Իրավունքի> հետ զրույցում նշեց հետեւյալը.

<<Սովորաբար օտարերկրյա փեշերն այրված, ձախողակ լրտեսների բարբաջանքներին ես ձեռնպահ եմ մնում պատասխանելուց, հատկապես այնպիսի մի անլուրջ մարդու, ինչպիսին է Ռիչարդ Գիրագոսյանը: Սակայն հարցը կարեւոր է այնքանով, որ օտարերկրյա քաղաքացին, այն էլ լրտեսության մեջ բացահայտված, իրեն թույլ է տալիս գնահատականներ տալ ինքնիշխան պետության քաղաքական գործչին, Ազգային ժողովի պատգամավորին: Այլ կերպ ասած օտարերկրյա քաղաքացի-լրտեսը ուղղակիորեն միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Ավելին, նա իրեն իրավունք է վերապահում վիրավորական գնահատականներ տալ նաեւ մեր երկրի ռազմավարական դաշնակիցներին` ՌԴ-ի, Ղազախստանի, Բելոռուսի նախագահների հասցեին, որոնք 2011 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրել էին Եվրասիական միության ստեղծման մասին հռչակագիրը: Այդ բոլորից հետո այնուամենայնիվ ցանկություն է առաջանում մոլորված լրտես Ռ. Գիրգոսյանին հորդորել.«Սթափվիր Ռիչարդ, սթափվիր, թե չէ երեւում է շողուլից վերջնականապես էս ընկել»:

Արմենուհի Հակոբյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles